TNT Sports-ը թարմացրել է Ոսկե գնդակի հավակնորդների վարկանիշային աղյուսակը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի TNT Sports պորտալը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների նոր վարկանիշային աղյուսակը՝ հուլիսի կեսերի դրությամբ։
ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան, որը գլխավորում էր հունիսյան թարմացումը՝ փարիզցիների հետ նվաճելով ոսկե թրեբլ և Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Ազգերի լիգան, նահանջել է 2-րդ տեղ։
Փարիզյան գրանդի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը երկար ժամանակ գլխավորում էր այս վարկանիշը, այժմ իջել է 4-րդ հորիզոնական։ Այս պահին վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։
TNT Sports-ի վարկածով 2025 թվականի «Ոսկե գնդակի» թոփ 10 հավակնորդներն են՝
- Լամին Յամալ – «Բարսելոնա»
- Վիտինյա – ՊՍԺ
- Քոուլ Պալմեր – «Չելսի»
- Ուսման Դեմբելե – ՊՍԺ
- Ռաֆինյա – «Բարսելոնա»
- Նունու Մենդեշ – ՊՍԺ
- Աշրաֆ Հակիմի – ՊՍԺ
- Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ»
- Ջանլուիջի Դոնարումա – ՊՍԺ
- Կիլիան Մբապե – «Ռեալ Մադրիդ»
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



