Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ «Հերտա»-ն չպարզեցին հաղթողին
SPORTԳերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրնկալվել էր երրորդ տեղում ընթացող «Հերտա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն ավարտվեց է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Դորտմունդցիների կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքա կանի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի 70-րդ րոպեին նա մոտ էր հաշիվը բացելուն, սակայն հայ ֆուտբոլիստի վտանգավոր հարվածը շեղ ստացվեց:
Կայացած 20 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակել է 45 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջատար «Բավարիա»-ից «Բորուսիան» հետ է մնում 7 միավորով: Երրորդ տեղում գտնվող «Հերտա»-ն վաստակել է 35 միավոր:
Փետրվարի 13-ին «Բորուսիա»-ն սեփական դաշտում կմրցի «Հանովեր»-ի հետ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



