Լավագույն բաները, որոնք պատահում են, երբ առաջին անգամ սիրահարվում ես
LIFE♦ Երբ փշաքաղվում ես, ամեն անգամ, երբ նա մոտակայքում է:
♦ Երբ չես կարողանում ընտելանալ նրա հպումներին, այնպես, որ երբ նա բռնում է ձեռքդ, սիրտդ ճմռթվում է (լավ առումով):
♦ Երբ կարող ես որսալ նրա հայացքը քեզ նայելիս, ու մարմինդ թուլանում է:
♦ Երբ չես կարողանում չնայել նրան, ասես միակ բանը, որ ուզում ես, նոր մի զգայարան ստեղծելն է, որը թույլ կտա ամբողջովին պահել նրան քո մեջ, որովհետև աչքերդ չեն արդարացնում, ու չես կշտանում նայելուց:
♦ Երբ ձեր շուրջն աշխարհն ամբողջովին անհետանում է՝ ասես միայն երկուսդ գոյություն ունեք, իսկ մնացած ամեն ինչ աղոտ է:
♦ Երբ հետ ես նայում ու զարմանում, թե ինչպես ես ապրել կյանքդ առանց նրա, ու թե ինչպես էր նրա այն մի մասնիկն ազատ, երբ հանդիպեցիր նրան:
♦ Երբ սիրո առաջին ամիսներին քնում եք միասին՝ ասես մեկ անձ դարձած` ապահով ու սիրված զգալով, այնպես, ինչպես երբեք չէիր կարող երազել:
♦ Երբ նրա մատների ծայրերը մաշկիդ հպվելով, տակնուվրա են անում քեզ ամբողջովին:
♦ Այն, թե ինչպես է նա բուրում (կարևոր չէ` երբ), ու թե ինչպես ես նրան պահում քո ներսում:
♦ Երբ նա մոռանում է իր հագուստը քեզ մոտ, ու դու ամբողջ օրը անհագորեն հոտ ես քաշում դրանից` մի պահ մոռանալով, որ դա տարօրինակ է:
♦ Երբ ցավով ես կարոտում նրան, ասես նա իր հետ տարել է քո կարևոր մասնիկը, որը ուզում ես, որ իր հետ լինի, սակայն ցավ ես զգում առանց դրա:
♦ Երբ մտքերդ ամպերով են ծածկվում, երբ նրա հետ չես, ու երբ միավորվում եք, դրանք կրկին մաքուր են ու կենդանի:
♦ Երբ բոլոր զգայարաններդ ավելի վառ են արտահայտվում՝ ասես նախաճաշի ձվածեղը բոլորովին այլ համ ունի, երբ այն նրա հետ ես ուտում:
♦ Այն, թե ինչպես է միասին արված ամեն բան ռոմանտիկ ֆիլմ հիշեցնում, ամեն ինչ սև ու սպիտակ ու ամուր համբույրներ...:
♦ Երբ ամեն պահը ինտիմ ու անձնական է թվում՝ ասես դուք գաղտնի եք միասին:
♦ Երբ ցանկանում ես նրա կյանքի ամբողջ պատմությունն իմանալ` որտեղից է գալիս և ուր է գնում:
♦ Այն, թե ինչպես է նրա ձայնն իջնում շշուկի, երբ միասին պառկած եք անկողնում՝ ասես վախենում է խանգարել մտերմիկ պահը:
♦ Երբ ծիծաղում ես գլուխդ հետ տանելով. սրտանց ու խորը ծիծաղ այնպիսի հումորից, որը կարող էր լինել միայն այսպիսի սիրո մեջ:
♦ Երբ դու երբեք նախինում չես անհանգստացել այնպիսի բաների համար, որոնք այսօր ուզում ես անել՝ ասես ցանկանում ես հետազոտել քաղաքը կամ զբոսայգիները, կենդանաբանական այգի գնալ ու կարևոր չէ, թե ինչ, միայն թե ձեռք-ձեռքի բռնած միասին հետազոտեք այն, ինչ ցանկանում եք անել:
♦ Կամ այն, թե ինչպես կարող եք միասին լռել՝ առանց ճնշման, առանց լռությունը խախտելու ցանկության, պարզապես լռություն, հայացք` համոզվելու համար, որ նա զբաղված է, ժպիտ, երբ նրան բռնացնում են քեզ նայելիս, ու տարօրինակ բավարարվածության, զգացում, որը մտածում էիր, թե կխուսափի քեզնից քո ամբողջ կյանքում:



