Հայաստանում 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը նախատեսվում է երկարաձգել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով.
2) 5-րդ կետում «հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «հունիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ը» բառերով.
3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «հուլիսի 25-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 10-ը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– նշված է ՊՆ ներկայացրած հիմնավորման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



