Հրվ. Կովկասում նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների, անցակետերի և միջանցքների մասով Իրանի դիրքորոշումը ներկայացվել է հստակ և թափանցիկ. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:
«Չնայած նրան, որ մենք կողմ ենք Իրանի և Հրվ. Կովկասի երկրների միջև կապերի ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը, միևնույն ժամանակ մշտապես ընդգծել ենք, որ նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է խաթարի պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, կամ էլ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը», - ընդգծել է Բաղաին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



