Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները

SOCIETY

Օրերս «Փարավոն» համալիրում  կայացել է Harmony Meetup 7  տեխնոլոգիական համաժողովը։ Ամենամյա համաժողովն այս տարի հյուրընկալել է 500-ից ավելի միջազգային հյուրերի, որի մեծ մասը՝ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Harmony Meetup 7-ի հարկի տակ հավաքված ՏՏ համայնքի, ոլորտի մասնագետների քննարկման առանցքային թեման արհեստական բանականության հնարավորություններն ու բիզնեսում նոր ոլորտների ներգրավումն էր։ Սրա շրջանակներում տեխնոլոգիական համայնքի ուշադրությանն են ներկայացվել YoSpace խմբի բոլոր Yo պրոդուկտները՝ իրենց նորարարական լուծումներով և արհեստական բանականության ինտեգրման ընթացիկ գործընթացներով։ 

Համաժողովին ներկայացվել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը, որը հաշվարկում է օգտատերերի քայլերն ու  դրամայնացնում դրանք։ Միջոցառմանը ներկա է եղել  Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող, ֆրանսիացի ֆուտբոլային աստղ Պատրիս Էվրան, ով հանդիսանում է YoHealth-ի պաշտոնական դեսպանը։ Նա այս օրերին գտնվում է Հայաստանում և YoHealth-ի հովանավորությամբ վարպետության դաս է իրականացրել  «Փյունիկի» սաների հետ և հանդիպել երկրպագուների հետ։

Ի դեպ, համաժողովին հայտարարվել է, որ YoSpace խումբը նախատեսում է յուրաքանչյուր երկրի համար տրամադրել հավելվածի օգտագործման մեկական ֆրենչայզի արտոնագիր։ Այս ձևաչափով համագործակցող անձինք կամ կազմակերպությունները կստանան բացառիկ ներկայացուցչության իրավունք տվյալ երկրի տարածքում։

Ներկայացվել է YoHealth-ի հետ ինտեգրված  InBody սմարթ կշեռքը, որը վայրկյանների ընթացքում տրամադրում է համապարփակ տվյալներ մարդու ֆիզիկական վիճակի մասին՝ մարմնում ընդհանուր ջրի քանակը, սպիտակուցների և հանքանյութերի քանակը, հաշվարկում է ճարպային զանգվածը, սրանց հիման վրա էլ կազմվում է սեգմենտային վերլուծություն և առաջարկում անհատականացված խնամքի պլան։ 

YoSpace խմբի այլ պրոդուկտներից ուշադրության կենտրոնում է գտնվել YoBlog-ը՝ բացառիկ հարթակ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը՝ ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: YoSpace-ը մի հարթակ է, որն ունի նաև առցանց առևտրի հնարավորություն՝ YoMall-ի միջոցով, հնարավորություն է տալիս բացահայտել  բնակարաններ, հյուրանոցներ, սննդի վայրեր՝ YoDoor-ի միջոցով։ 

Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ YoSpace-ի բոլոր նախագծերում ինտեգրված արհեստական բանականության մեխանիզմներին։ Ընկերության նախագծերի հիմքում մեկ մոտեցում կա՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ավելի սահուն դարձնել օգտատերերի փորձառությունն ու երկկողմանի հնարավորություններ ընձեռել թե՛ մասնավոր տնտեսվարողներին, որոնց համար YoSpace-ը մարքեթինգային հարթակ է հանդիսանում, թե՛ օգտատերերին։

YoSpace խմբի բանախոսները ներկայացրել են իրենց փորձն արհեստական բանականության արդյունավետ կիրառման ուղղությամբ՝ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ զարգանալու իրենց ձգտումը։

Harmony Meetup 7-ի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, փորձի փոխանակում։ Harmony Meetup տեխնոլոգիական համաժողովը  միտված է համախմբել  տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատարներին՝ հնարավորություն ընձեռելով ստեղծել ամուր գործընկերային կապեր։

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market