Ստրանջայի մրցաշարին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով
SPORTԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցաշարին լավագույնս ն ախապատրաստվելու համար հավաքականի 9 մարզիկներն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ փետրվարի 8-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի «Օլիմպական ապագա» մարզադպրոցում, իսկ փետրվարի 21-ին կմեկնեն մրցավայր:
Ստրանջայի միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը՝ կանանց մրցումներում: