Իրանն ակնկալում է 5 անգամ մեծացնել գազի մատակարարումը Հայաստան
ECONOMICSԻրանը էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին, գրում է РИА Новости-ն:
«Անգամ, համատեղ համաձայնագրի (Իրանի և Հայաստանի միջև) հիման վրա, հնարավորություն կա մեծացնել գազի մատակարարումները մինչև օրական հինգ միլիոն խորանարդ մետր»,- ասել է Կամելին:
Այսօրվա դրությամբ, ինչպես նշում է լրատվամիջոցը, Իրանն օրական արտահանում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետր գազ Հայաստան:
Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարող է կարևոր գործոն դառնալ Հայաստան իրանական գազի մատակարարումները մեծացնելու համար, կարծում է ընկերության տնօրենը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



