Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 5-րդն է «Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարում
SPORTՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են «Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, 60 կգ քաշայի նների պայքարում Հովհաննես Դավթյանն անցկացրել է 4 հաղթական գոտեմարտ: Կիսաեզրափակչում հայ մարզիկը զիջել է ճապոնացի Տորու Շիշիմեին: Բրոնզե մեդալի համար պայքարում նա պարտվել է կորեացի Վոն Ջին Կիմին: Դավթյանը վաստակել է վարկանիշային 100 միավոր:
Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է ձեռք բերել:
Հայաստանի հավաքականի միակ կին ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային:
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյաննընդհանուր առմամբ դրական է գնահատել մրցաշարում հայ մարզիկների ցուցաբերած արդյունքները, միաժամանակ, ընդգծել, որ առայժմ հայ ձյուդորիստները չեն գտել ասիական դպրոցի ներկայացուցիչներին հաղթելու բանալին:
«Ընդհանուր առաջընթաց նկատվում է: Այս մրցաշարը ցույց տվեց, որ ֆեդերացիայի` Հովհաննես Դավթյանին ամբողջովին իր մարզիչինհանձնելու որոշումը ճիշտ էր: Նրա մրցելույթներում կայունություն է նկատվում: Ֆունկցիոնալ աճ կա: Ինչ վերաբերում է Ժաննա Ստանկևիչին,ասեմ, որ նրա մոտ հոգեբանական խնդիր կար: Վիճակահանության արդյունքում երկրորդ գոտեմարտը պետք է անցկացնե ր Կոսովոյիներկայացուցիչ, անվանի Մաջլինդա Կելմենդիի հետ, կարծես դա թևաթափ էր արել Ստանկևիչին և հենց մեկնարկային գոտեմարտում նապարտվեց»,- ասել է Դավիթ Խիթարյանը:
«Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարը մեկնարկել է փետրվարի 6-ին, կավարտվի փետրվարի 7-ին: