Մաուրո Գևգեոզյանը պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո Բուկարամանգա»-ի հետ
SPORTՀայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածու, ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը պայմանագիր է ստորագրել կոլումբիական «Ատլետիկո Բուկարամանգա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանգիրը մեկ տարվա համագործակցություն է ենթադրում:
Մաուրո Գեւգեոզյանը հանդես է եկել Ուրուգվայի բարձրագույն խմբում ելույթ ունեցող «Ֆենիքս»-ում: 2007 թվականից Գեւգոզյանը խաղացել է 6 տարբեր ակումբներում, մասնավորապես, վարձավճարով հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկ»-ում, Պերուի մայրաքաղաք Լիման ներկայացնող «Ալիանսա»-ում: Նա նաեւ երկու խաղ է անցկացրել Հայաստանի ընտրանու կազմում: 2014 թվականին խաղացել է ԱՄԷ-ի եւ Ալժիրի հավաքականների դեմ խաղերում:
«Ատլետիկո Բուկարամանգա»-ն հանդես է գալիս Կլումբիայի Պրիմերա «Ա» խմբում: Կայացած 1 տուրից հետո թիմը վաստակել է 1 միավոր: Փետրվարի 7-ին թիմը ուժերը կչափի «Պատրիոտաս»-ի հետ: Գևգեոզյանը հայտագրված չէ խաղո