Բրիտանական մզկիթները կիրակի օրը կբացեն իրենց դռները ոչ մահմեդականների համար
INTERNATIONAL NEWSԿիրակի օրը ողջ Բրիտանիայում ավելի քան 80 մզկիթ կբացի իր դռները ոչ մահմեդականների համար՝ հույս ունենալով ցրել իսլամի մասին բացասական պատկերացումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակցիան կազմակերպել է Բրիտանիայի մահմեդական խորհուրդը, որը Միացյալ Թագավորության ամենախոշոր իսլամական ասոցիացիաներից մեկն է:
Այդ կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանց անհանգստացնում է այն, որ իսլամիստների զինված հարձակումները ստիպում են շատ մարդկանց զգուշորեն վերաբերել իսլամին:
Անցած տարվա ընթացքում մահմեդականների վրա հարձակումների քանակը կտրուկ աճել է:
Մզկիթներ հրավիրված անձինք կկարողանան նայել, թե ինչպես են անցկացվում աղոթքները, լսել կրոնի հիմունքների մասին տեղեկություններ կամ պարզապես մեկ բաժակ թեյ խմել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



