Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգեր է ստանում, որ տարբեր զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը՝ վնասվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանները։
Համացանցում տարածվող լուսանկարներում երևում է, թե ինչպես են արշավականների ու զբոսաշրջիկների անզգույշ քայլերը վնասում այս եզակի բույսերը։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և պաշտպանված է օրենքով։
Հորդորում ենք բոլորին՝
Չվնասել և չհավաքել ջրաշուշանները,
Զբոսաշրջային արշավների ժամանակ պահպանել բնության անխաթարությունը,
Հիշել, որ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է բերել անուղղելի վնաս մեր էկոհամակարգին։
ՀԻՇԵՑՈՒՄ
ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի կամ դրանց մասերի ինքնագլուխ հավաքումը պատժվում է՝
• 80.000 դրամ տուգանքով՝ քաղաքացիների համար,
• 150.000 դրամ տուգանքով՝ պաշտոնատար անձանց համար։
Լուսանկարում՝ Հայաստանի բնության գոհարներից մեկը՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



