Իսպանիայում կալանավորել են տիկնիկավարների՝ ԷՏԱ-ին գովերգելու համար
INTERNATIONAL NEWSԻսպանիայի դատարանը երկու տիկնիկավարների կալանավորելու որոշում է կայացրել, որոնց ելույթներից մեկի ժամանակ իշխանություններն ահաբեկչությունը գովերգելու փաստ էին արձանագրել։
Ինչպես հաղորդում է AP-ը, դատավոր Իսմայել Մորենոն որոշել է, որ Ալֆոնսո Լազարո դե լա Ֆուենտեն եւ Ռաուլ Գարսիա Պերեսը տիկնիկային ներկայացում են կազմակերպել, որտեղ ցուցադրել են «դատավոր տիկնիկի կախաղան բարձրացնելը, խաչով միանձնուհու սպանություն եւ ոստիկանության մասնակցությամբ ծեծ»։
Բացի այդ, իշխանությունների կարծիքով, տիկնիկավարները գովերգել են բասկերի ազգայնական կազմակերպություն ԷՏԱ-ն, որն Իսպանիայի, ԱՄՆ-ի իշխանությունները եւ ԵՄ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն։
Ահաբեկչության գովերգումն Իսպանիայում 1995 թվականից քրեական հանցագործություն է համարվում, հաղորդում է RT-ն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



