Թայվանում երկրաշարժի հետեւանքով 29 մարդ է զոհվել
SOCIETYԹայվանում ուժեղ երկրաշարժի հետեւանքով 29 մարդ է զոհվել: Սինխուա գործակալության փոխանցմամբ, 27 զոհի մարմին գտել են Թայնան քաղաքի 17 հարկանի բնակելի շենքի փլատակների տակ:
Փրկարարները փորձում են փրկել եւս 120 մարդու, որոնք դեռեւս փլատակների տակ են: Փրկարարական գործողությանն ավելի քան 600 մարդ է մասնակցում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը փոխանցել է, որ 6.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, Թայվանի հարավում: Ամենաշատը տուժել է Թայնան քաղաքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



