Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը սպառնալիք է միջազգային խաղաղությանը. Մոգերինի
INTERNATIONAL NEWSԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակումը և Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումները որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանը և տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հաղորդում է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքը:
Բալիստիկ տեխնոլոգիաների օգտագործմամբ հրթիռների արձակումը, որն այսօր առավոտյան իրականացրել է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը, միջազգային պարտավորվածությունների ևս մեկ ակնհայտ և կոշտ խախտում է՝ ասվում է հայտարարության մեջ:
Մոգերինիի կարծիքով՝ պատահարը կլարի իրավիճակը Կորեական թերակղզում: Նա Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է արել փակել միջուկային և հրթիռային ծրագրերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



