Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒԼԻՍԻ). Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունների հանգուցալուծումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատան բացումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո ՝ Հեղափոխության սկզբի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։

2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` «Երևան դրայվը»։

2006-փակվել է Բագրատաշենի շուկան. գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:

2011-Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատունը:

2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:

2019- Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դաշնակցականները. նրանք պահանջել են, որ քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները և դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին՝ կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։

ԱՇԽԱՐՀ

904– արաբները գրավել են Բյուզանդական Կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում՝ Թեսաղոնիկե)։

1498– Քրիստափոր Կոլումբոսն իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։

1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։

1790 –ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:

1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ. դա պատմության մեջ գնացքների հետ կապված առաջին վթարն է։

1886– վախճանվել է երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար Ֆերենց Լիստը։

1907 -Կուբայում արգելվել են մենամարտերը:

1910- կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռադիոյի օգտագործման շնորհիվ:

1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։

1919 –Վայմերում ընթացող Գերմանիայի ազգային հիմնադիր ժողովն ընդունել է Գերմանիայի Սահմանադրությունը, ըստ որի, Գերմանիան դարձել է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:

1928 –առաջին անգամ «Metro-GoldwynMayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում առյուծի մռնչոցից բացի եղել է միայն մեկ ձայն՝ բարև:

1937 –ԽՍՀՄ ՆԳՆ իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:

1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսական երգչուհի Էդիտա Պիեխան:

1944 –զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էքզյուպերին:

1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:

1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթաժողովի ժամանակ այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:

1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է ծխախոտի գովազդը:

1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։

2008– ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է ջուր՝ սառույց վիճակում։

2022 – սպանվել է 2011 թվականից Ալ–Քաիդայի առաջնորդ Այման ազ Զահավարին:

2024 – սպանվել է 2017 թվականից ՀԱՄԱՍ–ի քաղխորհրդի ղեկավար Իսմաիլ Հանիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest