«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբար
POLITICSԱրմավիրի մարզի սիրելի՛ ուսանողներ,
•Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբար, որի նպատակն է համատեղ հանգիստը համադրել նոր գիտելիքների, փորձի փոխանակման և անմոռանալի հիշողությունների հետ։
Ամառային ճամբարի թեման է լինելու օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և քաղաքացիական իրավագիտակցությունը։ Երբ խոսում ենք արդար հասարակության մասին, չենք կարող շրջանցել օրենքի գերակայության գաղափարը։ Սեփական իրավունքներն իմանալն ու քաղաքացիական պատասխանատվություն կրելը սոսկ գիտելիք չեն, դրանք ապրելակերպ են։
Երիտասարդությունը, հատկապես ուսանողությունը, ոչ միայն ապագայի քաղաքացի է, այլ նաև ներկայի գործող ուժ։
•Օրենքի գերակայության հասնելու համար կարևոր է, որ երիտասարդները լինեն ներգրավված, իրազեկված և ակտիվ՝ թե՛ կրթության, թե՛ հասարակական կյանքի և թե՛ քաղաքական գործընթացների մեջ։ Երիտասարդության ներգրավվածությունը հատկապես կարևորվում է արդի իրողություններում։ Հայաստանում օրենքի գերակայության վերականգնումը պետք է իրականացվի երիտասարդության ակտիվ ներգրավմամբ։
Ամսաթվերը՝ 2025 թ․ օգոստոսի 18-21 (գիշերակացով)
Վայրը՝ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք,«Արշակունի» ռազմամարզական բազա
(Arshakuni / Արշակունի ՌՄՀԿ | Facebook)
Մասնակիցներ՝ Արմավիրի մարզի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ
Ծրագրում՝
• Թեմատիկ քննարկումներ
• Թիմային խաղեր և մրցույթներ
• Հրավիրյալ խոսնակներ
• Գիշերային խարույկ, ֆիլմերի դիտում և այլ հետաքրքիր միջոցառումներ
Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել մինչև օգոստոսի 10-ը։
Գրանցման հղումը՝
Ամառային ուսանողական ճամբար https://docs.google.com/.../187oiCcyW.../viewform...
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 33 97 82 81 կամ գրել մեզ [email protected] հասցեով։
Միացե՛ք և դարձե՛ք այս ամառվա լավագույն ուսանողական արկածի մասը․․․
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...
3
Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon
4
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
5
Welcome to the ID booth: Big Christmas Market



