Էրդողանը հասկացրել է, որ կաջակցի Սիրիա ներխուժմանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայում չպետք է թույլ տա իրավիճակի կրկնություն, որը տեղի ունեցավ 2003թ. Իրաքում միջազգային կոալիցիայի ուժերի ներխուժման ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը:
Մենք չենք ցանկանում Սիրիայում կատարել նույն սխալը, ինչ Իրաքում՝ ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ 2003թ. Անկարան հրաժարվեց երկրի տարածքում տեղակայել ամերիկյան զորքերին և չմտավ միջազգային կոալիցիայի կազմի մեջ, որը գահընկեց արեց Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին:
Կարևոր է տեսնել հորիզոնը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, չի կարող երկար տևել: Որոշակի պահի իրավիճակը պետք է փոխվի՝ ասել է Էրդողանը և նշել, որ Անկարան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



