Հոգեբանական թեստ. բացահայտիր քո և սիրելիիդ հարաբերությունների գաղտնիքները
LIFEԱշխատեք որքան հնարավոր է վառ պատկերացնել նկարագրված իրավիճակները`
1. Պատկերացրեք, որ Դուք հյուր եք գնում Ձեր սիրելիի տուն: Կա երկու ճանապարհ: Մեկը` ուղիղ և կարճ, որը շատ ժամանակ Ձեզանից չի խլի, բայց այն շատ ձանձրալի է: Իսկ երկրորդը` շատ երկար է, բայց շատ հետաքրիր ու գեղեցիկ: Որը Դուք կընտրեք:
2. Ճանապարհին Դուք հանդիպում եք վարդի 2 թուփ` կարմիր և սպիտակ: Դուք որոշում եք քաղել վարդերը և փունջ կազմել 15 վարդից: Որ գույնից ավելի շատ կընտրեք:
3. Վերջապես դուք հասաք նրա տուն: Դուռը բացում է նրա բարեկամներից մեկը: Կխնդրեք կանչել նրան, թե ինքներդ ներս կմտնեք և կգնաք նրա սենյակ:
4.Սենյակ մտնելով Դուք տեսնում եք, որ այն դատարկ է: Որոշում եք այդտեղ թողնել Ձեր ծաղկեփունջը, որտեղ կդնեք` մահճակալի թե պատուհանի մոտ:
5. Դուք մնում եք նրանց տանը գիշերելու, բայց քնում եք տարբեր սենյակներում: Առավոտյան գնում եք նրա սենյակ, նա դեռ քնած է, կարթնացնեք նրան, թե կսպասեք մինչև արթնանա:
6.Հիմա դուք հետ եք գնում տուն, նույն ճանապարհներից որով հետ կգնաք:
Մեկնաբանությունները
1. Ճանապարհը իրենից ներկայացնում է Ձեր սերը: Եթե դուք ընտրում եք կարճ ու անհետաքրիր ճանապարհը, ուրեմն դուք շատ հեշտ եք սիրահարվում: Իսկ եթե ընտրում եք երկարը, ուրեմն Դուք բավականին երկար պետք է ճանաչեք մարդուն , մինչև նրան սիրելը:
2. Եթե Դուք ավելի շատ կարմիր վարդեր քաղեք Ձեր փնջի համար, ուրեմնԴուք սիրո մեջ պատրաստեք ավելին տալ քան վերցնել, իսկ սպիտակ վարդերը, հակառակը, Դուք սիրում եք ամեն ինչի փոխադարձը և ավելի շատ վերցնող եք:
3. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք լուծում հարաբերություններում առաջացած խնդիրները: Եթե դուք նախընտրեցիք միանգամից Ձեր սիրելիի սենյակ գնալ, նշանակում է` չեք սիրում ոչինչ բարդացնել և խնդիրները միանգամից եք լուծում: Իսկ եթե բարեկամին խնդրում եք նրան կանչել, ուրեմն միշտ սպասում եք որ խնդիրներն իրենք իրենց լուծվեն:
4. Տեղը, որտեղ Դուք կթողնեք ծաղկեփունջը, նշանակում է ինչքան հաճախ եք դուք ցանկանում Ձեր սիրելիի հետ լինել: Եթե դուք նխընտրեցիք այն թողնել մահճակալի մոտ, ուրեմն Դուք մեկ րոպե անգամ չեք ուզում նրանից բաժանվել: Եթե պատուհանի մոտ եք դնում, ուրեմն Դուք հաշտվում եք ուշ ուշ հանդիպումների հետ:
5. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս քո վերաբերմունքը սիրելիիդ նկատմամբ: Եթե դու նրան չես արթնացնի, նշանակում է սիրում ես այնպիսին ինչպիսին նա կա, իսկ եթե արթնացնես` ուզում ես նրան փոխել:
6. Հետ գնալու ճանապարհի ընտրությունը խսում է քո սիրու կայունության մասին: Հավատարիմ ես դու արդյոք նրան ու քո զգացմունենրին :
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



