Ինչու՞ ամուսնական մատանին կրել մատնեմատին
LIFEԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք ամուսնական մատանին կրում մատնեմատին: Չինական փիլիսոփայությունը տալիս է այդ հարցին իր պաասխանը, որն իրավմամբ գեղեցկ է:
Ըստ չինական մշակույթի և ավանդույթների` ձեռքի բութ մատը խորհրդանշում է ծնողներին, ցուցամատը` քույրերին և եղբայրներին, միջնամատը` ինքներդ ձեզ, մատնեմատը` ձեր կողակցին, և վերջապես ճկույթը` ձեր ծնողներին: Փորձեք միացնել 2 ձեռքի ճկույթը, բութը, ցուցամատը և մատնեմատը մատերի ծայրերով (բարձիկներով), իսկ միջնամատը` առաջին ֆալանգով, ինչպես պատկերված է նկարում.
Արդյունքում դուք կնկատեք հետևյալը.
- Բութ մատերը ունեն մեծ շարժունկաթյուն և դրանք հնարավոր է իրարից հեռացնել, ինչը խոսում է այն մասին, որ ձեր ծնողները ոչ միշտ են ձեզ հետ լինելու: Կգա ինչ-որ ժամանակ, երբ կյանքը կբաժանի ձեզ:
- Ցուցամատերն ավելի պակաս շարժունակություն ունեն, քան բութ մատերը: Մեր քույրերն ու եղբայրները մեզ հետ կլինեն մանկության ընթացքում, իսկ այնուհետև մեր ճանապարհները կբաժանվեն:
- Ճկույթը խորհրդանշում է երեխաներին, որոնք կմեծանան և կլքեն հայրական տունը:
- Այժմ փորձեք հեռացնել իրարից մատնեմատերը: Զարմացա՞ք, դրանք հնարավոր չէ բաժանել:
Չինացիները հավատում են, որ ամուսինն ու կինը կանցնեն կյանքի ուրախության և դժվարությունների միջով և երբեք չեն բաժանվի: Արդյոք դա հիասքանչ չէ՞ ^_^
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month




