Ավելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսն անցնելուն
SOCIETYԱվելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետում:
Ըստ վերջին տվյալների՝ հերթում գրանցվել է ընդհանուր առմամբ 3217 բեռնատար տարբեր երկրներից, որից 1240–ը՝ Հայաստանից:
Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Երբեմն սահմանը հատելը տևում է մինչև 15 ժամ:
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղին միակ գործող ճանապարհն է, որով Հայաստանը ցամաքային կապ է հաստատում Ռուսաստանի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



