Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Առաջին կիսամյակում պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր շուրջ 1 մլրդ 494 մլն դրամ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1,653 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 1,585-ի համեմատ:

Նշված քրեական վարույթներից ավարտվել է 367-ը, որոնցից միայն 101֊ը’ 255 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 266-ը կարճվել է։

Ավարտված վարույթներից երկու տասնյակը հանդիսացել են երկուսից մինչև վեց տարի նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներ: Քննված քրեական վարույթների հետ մեկտեղ Կոմիտեի քննիչների կողմից քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 2677 դիմում-հաղորդման:

Նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 1․096․236․339 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 654.115.746 ՀՀ դրամի համեմատ:

Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 398․307․300 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 226.714.749 ՀՀ դրամի համեմատ: Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 1 մլրդ 494 մլն 543 հզր 639 ՀՀ դրամ, իսկ գույքային վնասի տեսքով վերականգնվել է 158.820.650 ՀՀ դրամի գույք։

Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել 455,534,243 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Միևնույն ժամանակ, Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վարույթների քննության որակական բարելավման նկատառմամբ հաշվետու ժամանակահատվածում՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 02-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14-Լ հրամանով ստեղծվել են Կոմիտեի 6 թեմատիկ քննչական վարչությունները, նոր իմաստով վերաձևավորվել է Կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչությունը։
-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 18-ի թիվ 24-Լ հրամանով հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննության պլանավորման աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը, որով սահմանվել են քննության պլանավորմանը վերաբերող հիմնական պահանջները, քննության պլանի ձևերը և այլն։
-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու մասին» 16-Լ հրամանով սահմանվել է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում հերթապահության կարգը։
Կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմին ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» 21-Լ հրամանով ստեղծվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմինը, և հաստատվել է վերջինիս գործունեության կարգը, իսկ 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 181-Ա հրամանով հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդակցական մարմնի կազմը։

Քաղաքացիների հետ առավել սերտ համագործակցությունն ապահովելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 09-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13-Լ հրամանով գործարկվել է Կոմիտեի թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիները կարող են շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։
-Հստակեցվել է նաև Կոմիտեի նախագահի և վերջինիս տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության կարգը:

Կոմիտեի ծառայողների արդյունավետ կարգապահությունն ապահովելու նպատակով՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 02-Լ հրամանում լրացումներ կատարելու մասին» 22-Լ հրամանով Կոմիտեի ծառայողների համար սահմանվել են կարգապահական բնույթի պարտականություններ։

Կոմիտեում որակյալ և արդյունավետ աշխատանքի խթանման, ինչպես նաև արդար և թափանցիկ մոտիվացիոն մեխանիզմների ներդրման նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 18-ի թիվ 24-Լ հրամանով հաստատվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների դրամական պարգևատրման չափորոշիչները և կարգը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրամական պարգևատրման չափորոշիչները և կարգը»։

Բարեխիղճ և արդյունավետ ծառայություն, ինչպես նաև նախաձեռնողականության բարձր մակարդակ ցուցաբերած Կոմիտեի ծառայողներին խրախուսելու նպատակով՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 29-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 17-Լ հրամանով հիմնվել է «Լավագույն ծառայող» մեդալը՝ սահմանելով նշված մեդալի և վկայականի ձևն ու նկարագիրը։

Կոմիտեի բնականոն ու անխափան գործունեությունն ապահովելու նպատակով՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 27-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09-Լ հրամանով սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման և այլըտնրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգը:
-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 15-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08-Լ հրամանով սահմանվել է արձակուրդ տրամադրող սուբյեկտների շրջանակը։
-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի՝ 2025 թվականի ապրիլի 7-ի «Մասնավոր ավտոմեքենաների շահագործման համար Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին այլընտրանքային փոխհատուցման նպատակով տրամադրվող վառելիքի չափաքանակը և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների՝ վառելիքի սահմանաչափերը սահմանելու մասին» 09-Լ հրամանով սահմանվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին գործուղման շրջանակներում այլընտրանքային փոխհատուցման նպատակով տրամադրվող վառելիքի սահմանաչափերը:

Կոմիտեի ծառայողների վկայականների միասնակությունն ապահովելու նպատակով՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 05-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 20-Լ հրամանով սահմանվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների միասնական նմուշի նոր վկայականի ձևը։
Կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի բարելավման, Կոմիտեն արհեստավարժ կադրերով համարելու, առողջ մրցակցություն ապահովելու նպատակով՝

2025 թվականի հունիսի 27-ին ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մշակման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ» թիվ 209-Ա հրամանը։

«Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության գործողությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 13-ի «Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության՝ Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու վերաբերյալ» 23-Լ հրամանով հստակ սահմանվել է վերոնշյալ ռազմավարությամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի գործողությունները սահմանված ժամկետներում կատարելու հանձնառությունը։

Նախաքննության կազմակերպման և դրա արդյունավետության ապահովման նպատակով՝

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի ապրիլի 29-ի «Հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու վերաբերյալ» 01-Լ հանձնարարականով սահմանվել է հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների նախաքննությունը կազմակերպելու կարգը:
-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից քրեական վարույթներով միջնորդությունները դատարան ներկայացնելու կարգի վերաբերյալ» 02-Լ հանձնարարականով սահմանվել է քննիչների կողմից քրեական վարույթներով միջնորդությունները դատարան ներկայացնելու կարգը:
-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից վիճակագրության բաժին անհրաժեշտ տվյալների ներկայացման կարգի վերաբերյալ» 03-Լ և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից վիճակագրական քարտերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացնելու կարգի վերաբերյալ» 04-Լ հանձնարարականներով սահմանվել է Կոմիտեի քննիչների կողմից վիճակագրության բաժին անհրաժեշտ տվյալների ներկայացման կարգը:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնների համալրման նպատակով 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 7 մրցույթ, նշված մրցույթներից 4-ը հայտարարվել է ինքնավար, իսկ 3-ը՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրելու համար:

Մրցույթների արդյունքներով հաղթող են ճանաչվել 11-ը, որոնցից 6-ը նշանակվել են համապատասխան պաշտոնների (1 ինքնավար և 5 օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ)։

Ընթացքի մեջ գտնվող 3 մրցույթներին մասնակցության հայտ է ներկայացրել 17 թեկնածու։ Այս մրցույթներով նախորդ մրցութային փուլերը հաջողությամբ հաղթահարած 8 թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը դեռևս չի ավարտվել:

2025 թվականի առաջին կիսամյակում Կարգապահական հանձնաժողովի կողմից քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 1 միջնորդություն (1 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի 1 միջնորդություն (օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման 9 ծառայողների վերաբերյալ):

Միջնորդությունների քննարկման արդյունքում Կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվել է ծառայողական քննություն հարուցելու մասին 2 որոշում՝ նշված ծառայողների վերաբերյալ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution