Թրամփը խոսել է Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը շատ է կախված Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք… Ես հավանաբար հանդիպում կունենամ տարեվերջից առաջ, եթե մենք համաձայնության գանք…»,- ասել է ԱՄՆ նախագահը CNBC-ին տված հեռախոսազրույցում։
Նրա խոսքով՝ երկրները շատ մոտ ենք համաձայնության։ «Մենք հիանալի հարաբերություններ ունենք Չինաստանի հետ… Չինաստանը շատ է կախված Միացյալ Նահանգներից»,- նշել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը ռուսական նավթի գնումների պատճառով։
Նախագահն ընդգծել է, որ «Հնդկաստանը լավ առևտրային գործընկեր չէ» ԱՄՆ-ի համար բարձր մաքսատուրքերի պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



