Մեկ օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող. ՆԳՆ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-6-ը:
Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 9 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
- 5 դեպք՝ շորթման,
- 4-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պետական սահմանն ապօրինի հատելու,
- 3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու,
- 2-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, հողամասի ինքնակամ զավթումը չկասեցնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, վնասված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ խարդախության, ավազակության, շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության։Հայտնաբերվել է 9 հետախուզվող։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



