Զիդան. Նեյմարը հիանալի ֆուտբոլային շոումեն է
SPORTՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղաոճի մասին:
«Չեմ կարող շատ բան ասել Նեյմարի մասին: Նա լավ է խաղում: Որոշ ֆուտբոլիստներ սիրում են նրան, ոմանք էլ՝ ոչ: Դա նորմալ է, որ որոշ թիմերի դուր չեն գալիս Նեյմարի հնարքները, բայց նա հիանալի ֆուտբոլային շոումեն է: Երկրպագուներին դուր են գալիս այդպիսի խաղացողները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբը հետաքրքրված է բրազիլացի հարձակվողով եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



