Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Համալրում ենք մեր կազմը նոր հասարակական գործիչներով․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես նախկինում հայտարարել էինք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սկսել է վերակազմավորման աշխատանքները։ Այդ առումով ընդգծում ենք հետևյալ կետերը՝

 - Նախ նշենք, որ Խորհուրդը գործելու է որպես հանրային բաց շարժում՝ իր գործունեության հիմքում ունենալով մարտի 29-ի հանրահավաքում հայտարարված Պահանջագրի 12 կետերը։

- Այսուհետ Խորհրդի կազմում չեն լինի պետական պաշտոնյաներ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչները: Այդ որոշումը կայացվել է ապահովելու համար Խորհրդի զուտ հասարակական բնույթը և զերծ մնալու համար քաղաքական կառույցների հետ հնարավոր փոխկապակցվածությունից:

- Միաժամանակ Խորհուրդը կարևորում և արժևորում է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների դերը։ Մենք շարունակելու ենք համագործակցել պետական ինստիտուտների հետ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ծառայում են Արցախի ժողովրդի շահերին։

- Վերոնշյալ հանգամանքներով և Խորհրդի ներկայությամբ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներին լրացուցիչ չթիրախավորելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված նաև Խորհրդի գրասենյակը Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքից հանելու որոշումը:

- Խորհուրդը համալրում է իր կազմը նոր հասարակական գործիչներով՝ հաշվի առնելով այս ամիսների փորձառությունը և տարբեր կազմակերպությունների ու գործիչների ակտիվությունը: Խորհրդին և ընդհանուր շարժմանը միանալու կամ աջակցելու համար բոլոր ցանկացողները կարող են գրել Խորհրդի ֆեյսբուքի էջին: Այս գործընթացի ավարտին մենք կհրապարակենք Խորհրդի նոր կազմը՝ ապահովելով հանրային ներառականություն ու թափանցիկություն:

- Միաժամանակ շարունակելու ենք մեր համախոհների ու գործընկերների շրջանակի ընդլայմանը միտված ջանքերը: Այդ առումով առաջիկայում իրականացնելու ենք մարզային նոր այցելություններ՝ տեղերում ձևավորելով ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի կորիզները՝ ելնելով այն համոզմունքից, որ համահայկական օրակարգ ձևավորելու առաջին քայլը արցախցիների միասնականության ապահովումն է։ Բացի դրանից, պատրաստ ենք համագործակցել Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր այն անհատների և կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են արցախցիների իրավունքների պաշտպանությամբ։ Ջանքերի համատեղման նպատակով առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ և քննարկումներ նախաձեռնել ՀՀ-ում գործող նմանատիպ կառույցների հետ։

- Խորհուրդն առաջիկայում հանդես կգա առանձին հայտարարություններով Արցախի ժողովրդին իրավունքներին առնչվող մի շարք հրատապ հարցերի շուրջ, այդ թվում՝ ՀՀ կառավարության շարունակական սխալների ու բացթողումների վերաբերյալ, որոնք գնալով խորացնում ու սրում են առկա հիմնախնդիրները:

Մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում ակտիվորեն ներգրավվել և մասնակցել Խորհրդի աշխատանքներին՝ միասնական ուժերով ապահովելու արցախցիների հիմնախնդիրների տեսանելիությունն ու դրանց լուծմանն ուղղված շարժը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference