ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին՝ Ամուլսարում շինաշխատանքների վերսկսման առթիվ
SOCIETYՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։
՛՛Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։
Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։
Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ ամուր, արդիական, զարգացած հանքարդյունաբերություն՝ համապատասխան միջազգային ամենաբարձր չափանիշներին՛՛,-նշել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



