Երևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ
SOCIETYՕգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։
Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել է շուրջ 30 միավոր տեխնիկա, որով իրականացվում են հողային աշխատանքներ՝ աղբի շերտերը ծածկելու և կրակի օջախների կրկին ակտիվացումը կանխելու նպատակով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



