ԿԺԴՀ-ի ռազմանավը ներխուժել է Հարավային Կորեայի տարածքային ջրեր
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի պարեկային կատերը փետրվարի 8-ին Դեղին ծովում խախտել Է Հարավային Կորեայի տարածքային ջրերի սահմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Պարեկանավը կտրել-անցել Է այսպես կոչված «հյուսիսային սահմանազատիչ գիծը», իսկ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոց են արձակել, նավը փոխել Է ընթացքը դեպի հյուսիս:
Գործակալությունը բերում Է Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ զինվորականները գտնվում են մարտական պատրաստության վիճակում՝ մշտապես ուժեղացնելով հսկողությունը «հյուսիսային սահմանազատիչ գծի» երկայնքով ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի ամեն տեսակ կասկածելի գործողությունների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



