IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը
SOCIETYIDBank-ից տեղեկացնում են, որ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 17 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով 51 մլրդ ՀՀ դրամի։
Կանոնդրական կապիտալի համալրումն իրականացվել է չբաշխված շահույթի հաշվին՝ Բանկի բաժնետիրոջ 2025թ․ հուլիսի 9-ի որոշմամբ, և հաստատվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը կարևորեց այս քայլը Բանկի զարգացման ու ֆինանսական կայունության ճանապարհին։
«Համալրումը նպատակ ունի բարձրացնել բանկի ֆինանսական կայունությունը, ամրապնդել կապիտալի համարժեքության ցուցանիշները և ապահովել բանկի պատրաստակամությունը շարունակական զարգացման, նոր նախաձեռնությունների և թվային ներդրումների իրականացման հարցում», - ասաց Արթուր Համբարձումյանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



