Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


«Թատրոնը միակ տեղն է, որտեղ միշտ կարող ես մնալ դերասան». Նիկոլայ Ավետիսյան

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեպի բեմ՝ պատահական, բայց ճակատագրական քայլով

Նիկոլայը դերասանի մասնագիտությունն ընտրել է գրեթե պատահաբար՝ դպրոցական թատերական խմբակի շնորհիվ։ Նրա ընկեր Հայկը՝ Սոս Սարգսյանի թոռը, հավատացել էր նրա տաղանդին և առաջարկել հանդիպել Սոս Սարգսյանին։ 
«Նա լսեց ինձ ու ասաց, որ կդառնամ դերասան։ Դա ինձ համար մեծ ազդակ էր՝ շարունակելու այս ուղին։ Այդ օրից մինչև հիմա իմ կյանքը կապված է բեմի հետ»,-հիշեց նա։

Tert.am Life-ը զրուցել է դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Նիկոլայ Ավետիսյանի հետ՝ պարզելու նրա անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու ապագա պլանները։


Առաջին փորձությունները դրամատիկական թատրոնում
16 տարեկանում, երբ առաջին անգամ հայտնվեց թատրոնում, զգաց, որ գիտելիքներով շատ հետ է ավագ գործընկերներից։ «Վեց ամիս օր ու գիշեր գիրք էի կարդում, որպեսզի կարողանամ նրանց հետ խոսելու ընդհանուր թեմաներ ունենալ»,- պատմեց նա։ Բայց նույնիսկ տարիների փորձից հետո, նոր դերի դեպքում նույն անհանգստությունն է զգում․ «Յուրաքանչյուր նոր դեր սթրես է, որովհետև միշտ թվում է, թե չի ստացվի»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:

«Թատրոնն իմ ամբողջ երիտասարդությունն է վերցրել…» 
Նրա համար կարևոր դերերից մեկը եղել է «Ձուկն առանց ջրի» ներկայացման մեջ՝ որտեղ խաղացել է Արթուր Ութմազյանի հետ։ Այդ աշխատանքը նրան բերեց «Տարվա երիտասարդ դերասան» մրցանակը։ Մինչ այդ էլ առաջին մեծ դերը ստացել էր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ամանորյա ներկայացման մեջ՝ թզուկի կերպարը, որը դարձել էր դրամատիկական թատրոնում իր «մեծ մուտքը»։
«Թատրոնը իմ ամբողջ երիտասարդությունն է վերցրել։ Եղել են հնարավորություններ ավելի շատ վաստակելու, բայց ես մնացել եմ այստեղ, որովհետև թատրոնը պահում է դերասանի ձևը, մշտապես մարզում է»,-ասաց Նիկոլայը։

Սերիալներ և կինո
Նիկոլայը նախընտրում է կարճ՝ 16 մասանոց սերիալներ, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին որոշակի առաջընթաց են արձանագրել։ «Թատրոնը, համեմատության կարգով, հիմա ավելի բարձր մակարդակի վրա է, քան կինոն։ Բայց կան նաև լավ սերիալներ»,- նշեց մեր զրուցակիցը: 
Նա նկարահանվել է «Պատվի համար», «Սուրբը», «Վենդետա» սերիալներում, իսկ այժմ նկարահանում է «Манюня. детство Ба» ռուսալեզու սերիալում՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ի նորացված տարբերակի հիման վրա։ Ռեժիսորը Արման Մարությանն է, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Նիկոլայն ու դերասանուհի Աննա Մանուչյանը: 
Զուգահեռ նկարահանվում է նաև պատերազմական թեմայով գեղարվեստական ֆիլմում,  ըստ նրա՝ առաջին անգամ այս թեմային մոտենում են  այլ ձևով։

«Սկզբում չէի հավատում նման ծանոթություններին, բայց դա վերածվեց իրական սիրո…»
 Նիկոլայը կնոջ՝ լրագրող Կարինայի հետ ծանոթացել է Ինստագրամի միջոցավ։ «Սկզբում չէի հավատում նման ծանոթություններին, բայց դա վերածվեց իրական սիրո։ Նա իմ կյանքի հստակությունն է, ես ավելի թռուցիկ եմ ամեն հարցում: Այդ բալանսն է, որ մեզ առաջ է տանում»,- պատմեց դերասանը։

Երազանքներն ու թատրոնի ապագան
Նիկոլայը չի նշում կոնկրետ դեր, որի մասին երազում է․ «Կան նպատակներ, բայց ամենամեծ երազանքս խելացի երեխա ունենալն է»։
Նա նաև հպարտությամբ խոսում է դրամատիկական թատրոնի նոր զարգացումների մասին, որի տնօրենն այժմ Գրիգոր Խաչատրյանն է․ «Հանդիսատեսին սպասվում են նոր, հետաքրքիր ներկայացումներ։ Թատրոնը պատրաստվում է ներկայանալ նորովի»։

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank