Թրամփը որոշեց նախագահ դառնալ ֆուտբոլային ակումբ գնելու անհաջող փորձից հետո
INTERNATIONAL NEWSՀանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատմել Է, որ իր թեկնածությունը չԷր առաջադրի պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե 2014 թվականին իրեն հաջողվեր ձեռք բերել Ազգային ֆուտբոլային լիգայի Buffalo Bills ակումբը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News-ը:
«Եթե ես գնեի այդ թիմը, ապա չԷի անի այն, ինչով այժմ զբաղվում եմ»,- նշել Է Թրամփը: Ըստ որում նա ընդգծել Է, որ չի ափսոսում տեղի ունեցածի համար, քանի որ ընտրարշավին մասնակցելն ավելի հետաքրքիր Է, քան թիմի գործերով զբաղվելը:
Գործարարը ճշտել Է, որ պատրաստվում Էր ամերիկյան ֆուտբոլի թիմը գնել մեկ միլիարդ դոլարով, սակայն մյուս գնորդն ավելի բարձր գին Էր առաջարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



