Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք
SOCIETY«Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր Մոսկվայից, երեկ ուշ երեկոյան եվրոպական երկրներից հեռախոսազանգեր է ստացել առ այն, որ «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրվում է ոչ հայկական և հեռուստաընկերության ձեռագրին ոչ համապատասխան կոնտենտ:
Հեռուստաընկերության ծրագրերում որևէ նմանատիպ խնդիր կամ վրիպակ լինելը բացառված էր, հետևաբար խնդիրը պետք էր փնտրել ՀԸ հետ առնչություն չունեցող տիրույթում:
ՀԸ մասնագետների ստուգումները պարզեցին, որ որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք:
Հետևաբար, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հեռուստադիտողներին շնորհակալ ենք ուշադրության և տեղեկացնելու համար: ՀՀ սահմաններից դուրս վերահեռարձակողի հետ կապ հաստատվել է, խնդիրը վերացման փուլում է, պատճառը ՀԸ-ն պարտադիր կպարզի:
Բարի դիտում Ձեզ:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



