Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանից ավիաչվերթերը կատարվելու են միայն գիշերային ժամերին
INTERNATIONAL NEWSԱյս տարվա մարտի 1-ից մինչեւ 27-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դադարեցվելու են բոլոր ցերեկային ավիաչվերթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես հայտնել Է TAV Georgia-ի վարչակազմը, որը Թբիլիսիի օդանավակայանի կառավարող ընկերությունն Է, ցերեկային չվերթերի դադարեցման պատճառը նորոգման աշխատանքներն են թռիչքավայրԷջքային գոտում: Վրաստանի գլխավոր օդային դարպասներից բոլոր չվերթերը կկատարվեն գիշերային ժամերին:
Նորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Համապատասխանաբար օդանավակայանից ցերեկային ավիաչվերթերն անորոշ ժամանակով կդադարեցվեն նաեւ ապրիլին եւ մայիսին, թեեւ օդանավակայանի վարչակազմն առայժմ ստույգ ժամկետներ չի կարող նշել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



