Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփը և Զելենսկին կքննարկեն տարածքների հարցը
SOCIETYԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին կքննարկեն «ուկրաինական հակամարտությունում տարածքների հարցը»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ համաձայնության է եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն այժմ ամեն ինչ կախված է Կիևից։
Մինչ այդ, The Washington Post (WP), հղում անելով աղբյուրին, գրել էր, որ Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի պայմաններից՝ ուկրաինական բանակը Դոնբասի ամբողջ տարածքից դուրս բերելու վերաբերյալ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



