Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Հարսնաձորի լեգենդը»․ սեր, լեգենդներ և ինտրիգներ. նոր հեռուստասերիալ՝ Արմենիա TV-ի եթերում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 1-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Հարսնաձորի լեգենդը»։ Ֆիլմը խոստանում է դառնալ սիրո, հավատարմության և հայրենիքին նվիրվածության պատմություն՝ միահյուսված հայկական լեգենդների ու ժամանակակից կյանքի հետ։

Պրոդյուսեր՝ Ելենա Արշակյան, ռեժիսոր՝ Գոհար Արշակյան, սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյան։ Դերասանական կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը և  Անետ Հարությունյանը, Ռոմելա Սարգսյանը, Թամ Սահակյանը, Կարեն Մանթաշյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Հարութ Արշակյանը  և այլք։ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին ու զրուցել ստեղծագործական թիմի հետ: 

«Ցույց տալ գեղեցիկ վայրերն ու մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչքան կարևոր է հայրենիքը». Անահիտ Մխիթարյան

«Հերոսուհին ծնվել և մեծացել է Սյունաց աշխարհում և մանկուց լսելով Հարսնաձորի լեգենդը, ինքն էլ հավատում է սիրո ուժին ու կարևորությանը։ Չեմ ուզում մանրամասներ բացել, բայց սյուժեն այնպես է կառուցված, որ լեգենդը կարևոր տեղ ունի մեր պատմության մեջ։

Ես ու Ելենան որոշում ենք կայացրել, օգտագործելով հեռուստատեսության ուժը, մեր կարողությունների չափով անդրադառնալ Հայաստանին, ցույց տալ գեղեցիկ վայրերը, պատմել լեգենդները, ներառել հին երգերը և մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչքան կարևոր է հայրենիքը։ Կարծում եմ՝ սրանից լավ գնահատական լինել չի կարող:

Չեմ կարող չնշել «Լեռները կհիշեն» նախագծի մասին, որի նկարահանումներից հետո մեծացավ հետաքրքրությունը Խուստուփի հանդեպ:Մինչև այսօր մարդիկ պատմում են, որ մեր եթերից հետո նպատակադրվել  ու  Խուստուփ են  բարձրացել:  Կարծում եմ, սրանից լավ գնահատական լինել չի կարող»:

«Սցենարը կարդալուց բոլորս հուզվում ենք». Ռոմելա Սարգսյան

«Բավականին ինտրիգային և շատ-շատ հուզիչ պատմություն է, այնքան հուզիչ, որ մենք դերասաններով, երբ սենյակում կարդում ենք, անպայման հուզվում ենք։

Իմ կերպարը արդարամիտ, արդարախոս ու համարձակ աղջիկ է, բայց միևնույն ժամանակ շատ նուրբ ու էմոցիոնալ։ Կերպարս՝ Նարեն ինձ տալիս է ավելի համարձակ լինելու կամ նույնիսկ այն իրավիճակներում խոսելու ուժ, երբ թվում է՝ պետք չէ»:

«Թիմը շատ հարազատ է դարձել». Թամ Սահակյան 

«Կերպարս՝ Սոնան, բավականին ինձ նման է․ ուժեղ աղջիկ է, իր ուզածին հասնող։ Նա սիրահարված է և իր ընկերոջ համար պատրաստ է ամեն ինչի։

Պատմությունն այս սերիալում շատ խորն ու հետաքրքիր է, այն տարիներով կուտակված վրեժի մասին է։ Նկարահանումները շատ թեթև են անցնում, թիմը շատ հարազատ է դարձել»:

«Կերպարս ինձ շատ բան է սովորեցնում». Կարեն Մանթաշյան

«Ամերիկայից վերադարձա Հայաստան և միանգամից ստացա այս սերիալի առաջարկը։ Շատ գոհ եմ և ամեն ինչ կանեմ, որ ներդրում ունենամ։

Իմ կերպարը շատ հետաքրքիր է․ նա գյուղում ապրող կրիմինալ տղա է, բայց շատ կարգին և լուրջ։ Կերպարը նաև ինձ է շատ բան սովորեցնում, ինձ մոտ է, դրա համար վստահ եմ, որ կարող եմ հաջողությամբ խաղալ այս դերը»:  

«Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը եթերում  կլինի սեպտեմբերի 1-ից։ Ստեղծագործական խումբը վստահ է՝ պատմությունը ոչ միայն կգրավի հեռուստադիտողներին, այլև կոգեշնչի մեկ անգամ ևս բացահայտելու Հայաստանի գեղեցիկ վայրերն ու հարուստ լեգենդները։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan