«Քամփ Արմեն»-ում սկսվել են վերակառուցման աշխատանքները
SOCIETYՍտամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի հայկական որբանոցի շենքի վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Աշխատանքների իրականացման նպատակով կազմվել է հատուկ պատվիրակություն, որի մեջ ներառվել են տեղի հայկական տարբեր կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչներ: Ակնկալվում է, որ ճամբարի վերակառուցման շրջանակում մոտ ժամանակներս կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ:
Թուզլայի թաղամասի ղեկավարությունը ճամբարի տարածքում սկսել է մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են հատուկ մեքենաներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



