Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Այս դերասաններին նման ձևաչափով երբեք չենք տեսել»․ «Օպերացիա Հովաշեն». նոր սիթքոմ հայկական իրականության մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկում է նոր հումորային նախագիծ՝ «Օպերացիա Հովաշեն» սիթքոմը: Թեթև, բայց նաև ուսուցողական նախագծի վրա աշխատում է պրոֆեսիոնալ թիմ։ Ներգրավված են սիրված դերասաններ, որոնք հեռուստադիտողին ներկայանալու են բոլորովին նոր ձևաչափով:

«Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է․ հայտնի ֆիլմերը վերցվում են և ադապտացվում տեղական իրականությանը։ Մենք ընտրել ենք կոմեդիա և փորձել այն ներկայացնել հայկական առօրյայում։ Համոզված եմ՝ սիթքոմը սիրված է լինելու բոլորի կողմից։ Ամեն ինչ արվում է բարձր մակարդակով»,-Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Վահան Թովմասյանը։

Սիթքոմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 8-ին։ Դերասանական կազմում ընդգրկված են Ալբերտ Սաֆարյանը, Էվա Խաչատրյանը, Բոնին, Հայկ Հովհաննիսյանը, Լիլիթ Թոխատյանը, Սեդա Սարգսյանը, Կարո Հովհաննիսյանը և Օնո Մանուկյանը։  Ֆիլմի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է: 

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին, զրուցել դերասանների հետ ու առանձնացրել կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագները:

«Այս դերը շատ անսովոր է ինձ համար». Ալբերտ Սաֆարյան

«Այս ընտանիքի հայրն եմ, ով ինչ-որ չափով թերացել է երեխաների դաստիարակության մեջ։ Երեք տարբեր կանանցից երեք երեխա ունի, և ես փորձում եմ այդ ընտանիքը հավաքել ու միասին խելքի բերել։ Կերպարս՝ Կառլենը, մարդ է, որ հարստացել է, բայց ստիպված է երեխաներին սովորեցնել, որ գումար աշխատելը հեշտ չէ։ Այս դերը շատ անսովոր է ինձ համար․ նման կերպարի դեռ չեմ հանդիպել։ Հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա»։

 «Կերպարս՝ Զավենը սիրում է աղջիկներին». Հայկ Հովհաննիսյան

«Իմ կերպարը Զավենն է։ Նա վստահ է, որ բոլոր աղջիկներն էլ փողի գերին են։ Բայց տեղափոխվելով գյուղ՝ հասկանում է, որ իրականում ամեն ինչ այդպես չէ։ Զավենը սիրահարվում է գյուղի սովորական աղջկա, և այդտեղ բախվում են երկու աշխարհներ։ Սա սիթքոմի ամենահետաքրքիր կողմերից է։ Հեռուստադիտողը կտեսնի, թե ինչպես է ընտանեկան կյանքը փոխվում, երբ բոլորը սովոր են շքեղությանը, բայց ստիպված են իրենց քրտինքով գումար աշխատել»։

«Իմ կերպարը՝ մունաթով հարուստ աղջիկ». Լիլիթ Թոխատյան

«Նախագծում մարմնավորում եմ Գաբիին։ Նա հարուստ ընտանիքից է, բայց գյուղ տեղափոխվելուց հետո բախվում է իրական դժվարությունների։ Գաբին սովոր է, որ իրեն միշտ ծառայեն, իսկ հիմա պետք է ինքը սովորի աշխատել։ Կերպարս շատ տարբեր է այն աղջիկներից, որ մինչ այժմ խաղացել եմ։ Հիմա առաջին անգամ փորձում եմ մունաթով կերպար, և դա ինձ համար նոր ու հետաքրքիր փորձ է։ Հուսով եմ՝ հանդիսատեսը կհավանի ու չի զայրանա իմ նոր կողմի համար»։

«Նկարահանումների ընթացքում մեզ մոտ միշտ ծիծաղ կա». Եվա Խաչատրյան

«Իմ կերպարը Մարգոն է՝ ընտանիքի մայրը։ Նա տաքարյուն է, էքսցենտրիկ, հավատում է էներգիաներին ու յոգայով է զբաղվում։ Ի տարբերություն երեխաների, Մարգոն ծագումով հարուստ ընտանիքից չէ և գիտի ինչ է դժվար կյանքը։ Տուն տեղափոխվելուց հետո ստիպված է անել այն ամենը, ինչ երբեք չի արել՝ մաքրել, պատրաստել։ Կարծում եմ՝ նրա իրավիճակային հումորը շատ հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար։ Նկարահանումների ընթացքում մեզ մոտ միշտ ծիծաղ կա, նույնիսկ զավեշտալի դեպքեր են լինում։ Օրինակ՝ Բոնին նկարահանումների ժամանակ ճկույթն է կոտրել, բայց նույնիսկ այդ իրավիճակը դարձավ հումորային»։

«Համոզված եմ՝ հանդիսատեսը շատ կծիծաղի». Բոնի  

«Այս սիթքոմում իմ կերպարը տարբեր է նախորդներից։ Այստեղ ես խոսում եմ իմ իսկ ձայնով, շարժումները նույնպես իմն են։ Կերպարս ավելի բիզնես մտածելակերպ ունի, ինչը ինձնից հեռու է։ Բայց հուսով եմ՝ այս նախագծից հետո ես էլ կունենամ այդ մտածելակերպը։ Համոզված եմ՝ հանդիսատեսը շատ կծիծաղի, որովհետև սա իմ ամենազավեշտալի դերերից է»։

  

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder