Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Հայաստանը զավթելու ծրագրերը, Հայաստանի իշխանությունը՝ հասարակության զգոնությունը հետևողականորեն թմրեցնելը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար։

Ստորև փաստեր են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է պետական հովանավորությամբ ռասիզմը («չարիք», «հիվանդ» և այլ վիրավորանքներով) հայերի նկատմամբ և Հայաստանը զավթելու ծրագրերը՝ հայտարարելով, որ մեծացնում է  ռազմական հզորությունը, որպեսզի պատրաստ լինի Հայաստանի դեմ պատերազմի։

Զուգահեռ իրականությունում Հայաստանի իշխանությունները, հանուն քաղաքական իշխանության մնալու մոլուցքի, շարունակում են մեր հասարակության զգոնության հետևողական թմրեցումը. Կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, թե 2025թ. համեմատությամբ՝ Պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերը կնվազեն, ավելին, իշխանական պրոպագանդիստները, կեղծելով իրականությունը, քարոզ են անում, որ Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրից և այլն։

Ընդամենը մի քանի մեջբերում եմ անում Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթից՝ ապացուցելու համար, որ այս բառապաշարով խոսող իշխանությունը Հայաստանի նկատմամբ խաղաղասիրական նպատակներ չունի.

«Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկա ինքնաթիռները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի (…) Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»։

«Մենք նրանց [խմբ.՝ նկատի ունի հայերին] հետ չենք արել այն, ինչ նրանք են մեզ հետ արել։  Սակայն նրանց արածը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից։ Այդ թվում՝ Քելբաջարի ժողովրդի դեմ կատարված «ռազմական հանցագործությունները», «ցեղասպանությունը», «Խոջալուի ցեղասպանությունը», այլ շրջաններից մեր քաղաքացիների նկատմամբ թշնամանքը և դաժանությունը երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից և չպետք է ջնջվեն։ Ես սա ասում եմ և՛ որպես պատերազմում հաղթած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, և՛ այսօր՝ որպես Հայաստանի հետ, պարտված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասնակից։ (…) այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մենք երբեք չպետք է խաբվենք քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք։ (...) Այլ կերպ ասած, մենք պետք է իմանանք, թե ում դեմ ենք կանգնած, ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և զգոն լինենք։ Այսօր ես կրկին ասում եմ սա, մենք մեզ հայտարարում ենք որպես հաղթող ժողովուրդ։ Մենք չենք մոռանա այդ չարիքը, այդ բարբարոսությունը»։

Սրանք իմ ցանկությունները կամ գնահատականները չեն, փաստեր են, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է անել եզրահանգում՝ ինքն իրեն հարց տալով՝ արդյոք այս փաստերն այնպիսի պետության մասի՞ն են, որի իշխանությունն ունի խաղաղության մտադրություններ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference