Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՕԳՈՍՏՈՍԻ). Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է ՀՀ անկախության մասին Հռչակագիրը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Սվազիլենդ՝ Ումհլանգա, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1071 – Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:

1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:

1908 – ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթյուր Ադամովը:

1910 – ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:

1938 – ծնվել է բանաստեղծ Արտավազդ Հովակիմյանը:

1947 – վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):

1990 – Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։

1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25եր ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքի վրա, որտեղ պատսպարված են եղել Մարտակերտի շրջանի փախստականները, զոհվել է 14 մարդ:

1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Ջեբրայիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

1999 – Երևանում բացվել են Համահայկական առաջին խաղերը։

2002 – Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

2004 – Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն՝ Էդուարդ Աղաբեկյանը:

2007 – Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:

2011 – Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտնի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմեդ Փերինչեքը:

2016 – Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:

2018 – ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխն է մեկնել հայ-ադրբեջանական սահմանագիծ հերթապահության:

2021 – վերաքննիչ դատարանը բեկանել է պրոֆեսոր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողել անփոփոխ։

ԱՇԽԱՐՀ

476 – Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիոսի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:

1303 – Լոնդոնում մահապատժի է ենթարկվել Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջ սիրտը» ֆիլմը։

1552 – ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Կազան քաղաքը:

1631 – վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը:

1754 – մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը:

1806 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:

1839 – Միացյալ Թագավորությունը նվաճել է Հոնկոնգը:

1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:

1866 – կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել Ավստրոպրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի, Վենետիկն անցել է Իտալիային:

1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը:

1913 – Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերուսուհու՝ Ջրահարսի արձանը:

1914 – Ճապոնական կայսրությունը, պատերազմ հայտարարելով Գերմանիային, մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1921 – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվել է, ինչն արագացրել է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադը առաջին անգամ ենթարկվել է զանգվածային ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կողմից ազատագրվել է Խարկովը. դա համարվում է Կուրսկի աղեղի ճակատամարտի ավարտը:

1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմել է Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:

1991-Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի պաշտոնաթերթի՝ «Պրավդայի» հրատարակությունը:

1991 – հիմնադրվել է համացանցը, աշխարհում առաջին անգամ բացվել է մուտքը վեբ-սերվերին բոլորի համար:

2023 – Տվերի մարզի երկնքում վթարի է ենթարկվել Embraer Legacy 600 մասնավոր ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ ավելի վաղ զինված ապստամբության փորձ արած Եվգենի Պրիգոժինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest