Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


21-րդ դարի ձախողված դասերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Յուվալ Նոյ Հարարիի գրքերը լայն տարածում գտան ամբողջ աշխարհում։ Շատերը նրան ներկայացնում են որպես ժամանակակից «իմաստունի» կամ «փիլիսոփայի», որի գաղափարները կարող են դառնալ ուղեցույց մեր դարաշրջանի համար։ Սակայն, եթե խորությամբ ուսումնասիրենք նրա «XXI դարի 21 դասերը» գիրքը, ակնհայտ է դառնում, որ, այդպես կոչված, դասերը ոչ թե ամրապնդում են արժեքները, այլ ավելի շուտ շեղում մարդուն ճշմարիտ ճանապարհից։

Նոյ Հարարին գրում է, որ ներկայում մարդկության ապագայի որևէ համոզիչ ուղեցույց չեն կարողացել առաջարկել ո՛չ ժամանակակից գաղափարախոսությունները, ո՛չ գիտությունը, ո՛չ էլ ազգային կառավարությունները։ Հեղինակը նշում է, որ որոշ մարդիկ կարող են փորձել այդ պատասխանները գտնել Աստվածաշնչի, Ղուրանի կամ Վեդաների էջերում։ Նոյ Հարարիի կարծիքով, այս մոտեցումը հաճախ առաջացնում է աշխարհիկ մարդու ժպիտը կամ թերահավատությունը։ Նոյ Հարարին գտնում է, որ Միջին դարերում սուրբ գրքերը կարևոր նշանակություն ունեին, սակայն դրանք չեն կարող մեզ ծառայել՝ որպես ուղեցույց հասկանալու և բացատրելու այս բարդ դարաշրջանում մարդկության առաջ ծառացած կարևորագույն այնպիսի խնդիրներ, ինչպես արհեստական բանականությունը, բիոինժեներիան, գլոբալ տաքացումը և կիբերպատերազմները: Ինչպես տասնութերորդ և տասնիններորդ դարերում, այնպես էլ Նոյ Հարարին մեր ժամանակներում փորձում է ոչ միայն քրիստոնեությունը, այլ նաև իսլամը և հինդուիզմը հակադրել գիտության զարգացմանը: Սակայն, ինչպես նախկին դարերում, այնպես էլ Նոյ Հարարիի դեպքում այդ փորձերը ձախողվում են, քանի որ գիտական մտածողությունը և սուրբ հոգու միջոցով մարդու գիտելիքների ձեռք բերումը և լուսավորումը միմյաց փոխլրացնող գործընթացներ են և չեն կարող հակադրվել մեկը մյուսի հետ: Իմ կարծիքով, դա նաև պայմանավորված է նրանով, որ մարդու մտածողությունը և հոգևոր գործունեությունը տեղի են ունենում սուրբ հոգի-հոգևոր ուղեղ-ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին շրջակա միջավայրաստվածային գիտելիքներ ամբողջական շղթայի միջոցով, որից միայն ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին-շրջակա միջավայր շղթայի առանձնացումը խաթարում է մարդու էությունը, և այն պարզապես կարող է դառնալ արհեստական բանականության առարկա: Մեր մտածողության ամբողջական շղթայի միջոցով գործում են հոգևոր կյանքի անխախտ օրենքները, որոնք համընդհանուր են բոլոր կրոնների պարագայում, և որոնց հիման վրա ձևավորվում են տարբեր ազգերի բարոյականության չափանիշները:

Նոյ Հարարին իր աշխատության մեջ փորձում է ապացուցել, որ մարդը ոչ այլ ինչ է, քան ալգորիթմների և կենսաբանական մեխանիզմների միավոր։ Նրա պատկերացմամբ, մարդու ամբողջ ինքնությունը կարելի է ներկայացնել որպես կենսաքիմիական գործընթացների և տեխնոլոգիական ազդեցությունների արդյունք։ Այս մոտեցումը արմատապես հակասում է քրիստոնեական և մեր էության փիլիսոփայական ընկալմանը, որտեղ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և ունի անմահ հոգի։ Մարդու էությունը պարունակում է ոչ միայն ֆիզիկական ուղեղը, այլև հոգևոր ուղեղը, որի առանցքը Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին է, որ միավորում է մարդու գիտակցությունը, հոգևոր փորձառությունը և ֆիզիկական մարմինը՝ ստեղծելով այն ամբողջական էությունը, որն իրականում կառավարում է մեզ։ Երբ այս աստվածային շղթան անտեսվում է, մարդուց մնում է միայն մեխանիկորեն հաշվարկող մեքենա։

Ըստ էության, Նոյ Հարարին իր վերլուծություններում և գնահատականներում սահմանափակվում է միայն ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին-շրջակա միջավայր նեղ շղթայով, ինչը հեղինակին հանգեցնում է այն մտքին, որ տաճարներ չայցելելն ու Աստվածներ չունենալը ևս ընդունելի տարբերակներ են: Հեղինակը գտնում է, որ վերջին մի քանի հարյուր տարիներն ապացուցել են, որ բարոյականության սկզբունքներին հետեւելու համար Աստծուն դիմելու կարիք ամենեւին չկա, և հանգում է այն եզրակացության, որ աշխարհականացումը կարող է մեզ տալ դրա համար անհրաժեշտ բոլոր արժեքները: Հարարին իր գրքում գտնում է, որ կրոնը պատմության ամենամեծ կեղծ լուրն է։ Այս ձևակերպումը ուղիղ հակադրվում է քրիստոնեական ընկալմանը, որտեղ հավատքը ոչ միայն իրական է, այլեւ անփոխարինելի գործիք մարդու էության զարգացման և բարոյական կողմնորոշման համար։

Իր մեկ այլ «դասում» Հարարին պնդում է, որ ապագայում մարդկային որոշումները ավելի ճիշտ կլինի վստահել արհեստական բանականությանը, քանի որ ալգորիթմները «ավելի լավ են ճանաչում մեզ, քան մենք ինքներս»։ Սա ուղիղ հարված է մարդու ազատ կամքի և պատասխանատվության գաղափարին։ Մինչդեռ քրիստոնեական եւ փիլիսոփայական ընկալման մեջ մեր ազատ ընտրությունը հիմնված է հենց Սուրբ Հոգու և հոգևոր ուղեղի ներգործության վրա։ Այդ էությունը մեզ առաջնորդում է ճշմարտության ճանապարհով, իսկ որոշումների ճիշտ լինելը կախված է ոչ թե մեքենայից, այլ մեր մեջ առարկայացած աստվածային ներկայությունից։

Մեկ այլ «դասում» Հարարին կրոնները դասում է նույն շարքին, ինչ ազգայնականությունը կամ այլ գաղափարախոսություններ՝ ասելով, որ դրանք բոլորն էլ պարզ մարդկային պատմվածքներ են։ Այս տեսակետը նշանակում է, որ քրիստոնեական հավատքն էլ ոչ այլ ինչ է, քան մարդկային երևակայության արդյունք։ Բայց մեր էության ընկալման մեջ հավատքը ոչ թե պատրանք է, այլ Սուրբ Հոգու կենդանի ներգործություն մարդու ներսում։ Հենց այդ ներգործության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ստեղծագործել, գիտելիք ձեռք բերել և կյանքին իմաստ տալ։

Եվս մեկ «դասում» Հարարին հորդորում է ավելի քիչ կարևորել ազգային ինքնությունը՝ այն համարելով «հնացած գաղափար»։ Նա առաջարկում է մտածել գլոբալ մարդկության մասին՝ առանց ազգային տարբերակիչների։ Սակայն սա իրականում նշանակում է հրաժարվել հազարամյակներով ձևավորված ինքնությունից։ Հայ ժողովրդի համար սա հատկապես վտանգավոր է, որովհետեւ հենց քրիստոնեական հավատքն ու ազգային ինքնագիտակցությունն են եղել մեր գոյության հիմքը։ Եթե մեր էության աստվածային շղթան մեզ միավորում է Աստծո հետ, ապա ազգային ինքնությունը մեզ կապում է պատմության եւ մեր անցյալի հետ։ Այս երկուսից որևէ մեկի կորուստը մեզ դատապարտում է կործանման։

Այս բոլոր պատճառներով Հարարիի «դասերը» իրականում ձախողված են։ Դրանք չեն տալիս հոգևոր սնունդ և չեն առաջարկում հույս։ Դրանք չեն ներշնչում մարդուն ապրելու ավելի բարձր նպատակներով, այլ միայն վախեցնում են տեխնոլոգիաների առաջընթացով կամ ապագայի անորոշությամբ։ Եվ ամենակարևորը՝ դրանք հակասում են իրականությանը։ Մարդկությունը հազարամյակների ընթացքում ապրել է ոչ թե «ալգորիթմներով», այլ հավատքով, սիրով, հույսով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ։

Եթե 21-րդ դարի մարդուն իսկապես պետք են դասեր, ապա դրանք պետք է որոնել ոչ թե ժամանակավոր «գուրուների» գրվածքներում, այլ Ավետարանում։ Քրիստոսի խոսքերը, որ ուղեկցում են մեզ արդեն երկու հազար տարի, այսօր էլ մնացել են արդիական ու կենսական։ Մարդը չի կարող ապրել առանց ճշմարտության, իսկ ճշմարտությունը մնում է նույնը՝ անկախ ժամանակաշրջանից։

Քրիստոնեությունը, ըստ իմ պատկերացումների, մարդու՝ ինքն իր հետ անկեղծ լինելու և ապրելու արվեստ է: Այդ իսկ պատճառով պետք է զգուշությամբ մոտենալ նման գրքերին։ Հարարիի գաղափարների տարածումը վկայում է ոչ թե մարդկային իմաստնության աճի, այլ մշակութային ճգնաժամի մասին։ Մեր իրական դասերը գալիս են մեր հավատքից, մեր պատմությունից և մեր մեջ առարկայացած աստվածային էությունից։ Իսկ Հայաստանի համար XXI դարի գլխավոր դասը մեկն է. մենք կարող ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին միայն այն դեպքում, երբ պահպանում և զարգացնում ենք մեր քրիստոնեական ու ազգային արժեհամակարգը՝ հիմնված Սուրբ Հոգու առաջնորդության վրա։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest