Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՕԳՈՍՏՈՍԻ). Արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալազիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1342 –վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լեւոն Ե-ն։

1892– վախճանվել է գրող եւ մտավորական Ռափայել Պատկանյանը:

1915– Մեծ եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սեւակը եւ բանաստեղծ, գրական եւ հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։

1925 – ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքելյանը։

1926 – բացվել է Արզնիի առողջարանը։

1926 – ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։

1935 – ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

1944 – ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը։

1949 – ծնվել է ամերիկահայ բլ յուզ եւ ջազ նվագող եւ երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կո- պալեան)։

1961 – վախճանվել է թերապեւտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1994 – գրանցվել է ազգային դոմենը՝ .am- ը։

2010 – ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավ- տոմեքենա ներկրել Հայաստան, որով իսկ արգելվել է վրացական պետհամարանիշնե- րով ավտոմեքենաների երկարատեւ շահագործումը Հայաստանում, որոնք արդեն իսկ կազմել էին Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

2012 – սիրիական Հալեպում ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր:

2019 – ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։

2021 – ադրբեջանցիների կողմից փակվել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար 16-18 կմ-անոց հատվածը:

2022- ադրբեջանական բանակը մտել է հայերի կողմից լքված Լաչին, Աղավնո եւ Սոս բնակավայրեր:

ԱՇԽԱՐՀ

55 մ.թ.ա.– տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։

865 – ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ եւ փիլիսոփա Ռազեսը։

1382 – մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։

1498 – 23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր՝ ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։

1641 – Արեւմտա-հնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլան)։

1666 – վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը:

1728 – ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։

1743 – աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։

1743 – ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:

1768 – անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկն սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1789 – Ֆրանսիայում ընդունվել է մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։

1791 – ամերիկացի Ջոն Ֆիտչը արտոնագրել է շոգենավը եւ ցուցադրել այն 4 տարի անց։

1801 – Ֆիլիպ Լեբոնը արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։

1812 – տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական եւ ֆրանսիական զորքերի միջեւ:

1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սեւամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը։

1850 – վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։

1880 – ծնվել է 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը՝ ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:

1883 – Ճավա եւ Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։

1903 – հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմախք։

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։

1945 – վախճանվել է ավստրիացի գրող եւ հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:

1952 – առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։

1977 – Քվեբեքի Ազգային ժողովն ընդունել է «Ֆրանսերենի խարտիան»։

2008 – Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։

2021 – Ղազախստանի Ժամբիլի շրջանի Բայզակ բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստում, որի արդյունքում զոհվել է 13 մարդ:

2024 – Փարիզում բացվել են 33–րդ ամառային օլիմպիական խաղերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest