Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Անցյալը պետք է հիշել ոչ թե ատելության մեջ ապրելու, այլ ավելի լավ ապագա ստեղծելու և խաղաղության ջահը սերնդեսերունդ փոխանցելու համար. ՊՆ վարչության պետ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ և չին ժողովուրդներն 80 տարի առաջ հերոսաբար կռվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում և տարան մեծ հաղթանակ ֆաշիզմի դեմ՝ այդպես փակելով մարդկության տարեգրության մութ էջերից մեկը։    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ելույթ ունենալով ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։ 

«Յուրաքանչյուր պետության պատմության մեջ կան իրադարձություններ, որոնք անջնջելի հետք են թողնում նրա ճակատագրի վրա։ Չին ժողովրդի համար նման իրադարձությունն, անշուշտ, հավերժ կմնա որպես հաղթանակ ագրեսորների դեմ Դիմադրության պատերազմում։ Չինական ճակատում ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմի իրադարձությունների ժամանակ ճապոնական միլիտարիզմի հիմնական զինված ուժերը պարտություն կրեցին, ինչը թույլ տվեց ոչ միայն փրկել պետությունը և չին ժողովրդին կործանումից, այլև հզոր աջակցություն ցուցաբերել եվրոպական և խաղաղօվկիանոսյան ճակատներում կռվող դիմադրության ուժերին»,- ասաց Այվազյանը։ 

Նա հավելեց, որ չին ժողովուրդը մեծ հաղթանակի զոհասեղանին դրեց իր փառահեղ զավակների միլիոնավոր կյանքերը՝ կրելով մեծագույն կորուստներ։ 

«Չինաստանի անկախության համար մղված արյունալի մարտերում հայ ժողովրդի ներկայացուցիչները նույնպես հերոսաբար կռվեցին մեր չին եղբայրների հետ միասին, ինչը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է։ Առավել քան ուրախալի է, որ, հիմնվելով այդ բարեկամության, ինչպես նաև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և փոխադարձ համաձայնության ու փոխըմբռնման վրա, այսօր Հայաստան-Չինաստան հարաբերությունները կրում են բազմակողմ բնույթ՝ ընդգրկելով հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական , կրթական և այլ բնագավառներ»,- ասաց ՀՀ Պն ներկայացուցիչը։ 

Նա հիշեցրեց, որ 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում կանցկացվի մեծ ռազմական շքերթ, և չին ժողովուրդը, ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ միասին, հանդիսավոր կերպով կնշի Չինաստանի ժողովրդի՝ Դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այվազյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ կառավարության պատվիրակությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցելու է այդ նշանակալի իրադարձությանը, որն արտացոլում է երկու պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ 

«Պատմությունը հայելու նման է։ Անցյալի ողբերգությունների կրկնությունից խուսափելու միակ միջոցը դրա դասերը քաղելն է։ Անցյալը հնարավոր չէ փոխել, բայց մենք կարող ենք ստեղծել մեր ապագան։ Անցյալը պետք է հիշել ոչ թե ատելության մեջ ապրելու համար, այլ ավելի լավ ապագա ստեղծելու և խաղաղության ջահը սերնդեսերունդ փոխանցելու համար։ Ցանկացած վեճ պետք է լուծվի խորհրդակցությունների միջոցով։ Որպեսզի ձևավորվի համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում գլոբալ գործընկերություն, պետք է օգտագործել միջպետական հարաբերությունների նոր մոտեցում, որտեղ առաջին պլան են դուրս գալիս երկխոսությունն ու գործընկերությունը, այլ ոչ թե բախումն ու բլոկային քաղաքականությունը»,- պարզաբանեց Այվազյանը։  

Նրա պնդմամբ՝ այսօր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, ի զորու չէ միայն սեփական ջանքերով ապահովել իր բացարձակ անվտանգությունը, և ոչ մի երկիր չի կարող կայունության հասնել այլ երկրներում անկայունության հաշվին։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference