Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


«Այս նախագծում վերջապես ամուսին ունեմ ու շատ ուրախ եմ». Մարիամ Դավթյանն ու Անդրանիկ Խաչատրյանը՝ «Հարսնաձորի լեգենդը» նոր հեռուստասերիալում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուտով Արմենիա հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Հարսնաձորի լեգենդը»։

Ֆիլմի պրոդյուսերը Ելենա Արշակյանն էռեժիսոըր՝ Գոհար Արշակյանըսցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյան։ Դերասանական կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը և  Անետ ՀարությունյանըՌոմելա ՍարգսյանըԹամ ՍահակյանըԿարեն ՄանթաշյանըՄարիամ ԴավթյանըԱնդրանիկ ԽաչատրյանըՀարութ Արշակյանը  և այլք։

«Ցանկացած նոր նախագծում ներգրավված լինելը մեծ ոգևորություն է բերում։ Դա նշանակում է նոր իմպուլսներ, նոր մտահղացումներ, նոր գաղափարներ: Ամեն ինչ նոր է, և այդ ամենը բնականաբար ոգևորում է։ Նոր խաղընկերներ ես ունենում, թեկուզ արդեն ճանաչում ես նրանց, աշխատել ես նախկինում միասին, բայց ամեն նախագիծ նորովի է։ Ներգրավվածությունն ու ոգևորությունը մեծ է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար ցանկացած նոր աշխատանք ուրախություն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Անդրանիկ Խաչատրյանը:

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր նախագիծ արտիստին տալիս է հնարավորություն մեծ էնտուզիազմով ներգրավվելու, հնարավորինս տալու այն, ինչ պահանջում է իր կերպարը և ռեժիսորը։

«Ինչ վերաբերում է կերպարին՝ երբեմն լինում են իրավիճակներ, որ մտածում ես՝ «ես այսպես կանեի իրական կյանքում», և այդ իրավիճակներն էլ հնարավորություն են տալիս գտնել ճիշտ լուծում, որից կարելի է առաջ շարժվել։ Նկարահանման հրապարակում հաճախ մոտենում եմ մեր ռեժիսորին՝ Գոհարին։ Մենք միասին քննարկում ենք իրավիճակները՝ հասկանալու համար թե ես, թե ինքը, թե ընդհանուր միջավայրը։ Այդ ամենը նպաստում է տեսարանի ճիշտ կառուցմանը, լավագույն տարբերակը գտնելուն։ Սա ևս մեկ փորձի և փորձի փոխանակման հնարավորություն է, որը տեղի է ունենում նկարահանման հրապարակում՝ համախմբված աշխատանքի շնորհիվ»,- պատմեց Անդրանիկ Խաչատրյանը:

Դերասանուհի Մարիամ Դավթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ամիսներ առաջ իր մեջ ցանկություն առաջացավ խաղալ այսպիսի կերպար։

«Նույնիսկ գրառում էի արել իմ էջում։ Եվ ահա՝ այսօր ես այստեղ եմ։ Չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց հիմա մտածում եմ՝ սա ճակատագիր է, թե պատահականություն։ Հենց այս հարցադրումների շուրջ էլ կառուցված է ֆիլմը։ Դա իմ կարծիքն է։

Կարելի է ասել, որ սա իմ երազած դերից է։ Վերջին շրջանում հենց նման կերպար էի ուզում խաղալ՝ նման ճակատագրով ու բնավորությամբ։ Եվ այս ֆիլմում, փառք Աստծո, ես վերջապես ամուսին ունեմ։ Վերջին երեք նախագծերում ես ամուսին չունեի, ու դրա համար հիմա շատ ուրախ եմ։ Իմ ամուսինը ֆիլմում Անդրանիկ Խաչատրյանն է, և ես շատ ուրախ եմ, որ նա իմ խաղընկերն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Ինչ վերաբերում է նկարահանումներին՝ ամեն ինչ շատ ինտենսիվ է, բայց միևնույն ժամանակ ուրախ ու հաճելի։

«Ես շատ եմ սիրում այս թիմը։ Սա արդեն երկրորդ նախագիծն է, որ միասին ենք աշխատում։ Ֆիլմը նաև ուսուցողական բնույթ ունի։ Այն հարցադրումները, որոնց մասին ասացի՝ ճակատագիր, պատահականություն, մարդու ընտրություն, հենց դրանց մասին է ֆիլմը։ Իսկ թե դա որքանով ուսուցողական կլինի հանդիսատեսի համար՝ յուրաքանչյուրն ինքն իրեն կտա այդ պատասխանը»,- ամփոփեց Մարիամ Դավթյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025