Ով կնշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
POLITICS«Փաստի» տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ներկայումս կատարող Վիլեն Արևշատյանը առաջիկայում պաշտոնապես կնշանակվի աշխատակազմի ղեկավար։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին նաև այլ թեկնածուների անուններ։
Արևշատյանը ծնվել է 1976թ. Երևանում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է։ Տարբեր տարիներին աշխատել է «Հայկական ավիաուղիներ»-ում, Երևանի Կենտրոն համայնքի ավագանու անդամ է եղել, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Երևանի քաղաքապետարանում։ 2012-2024թթ․ եղել է քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ, իսկ 2024թ․ մայիսից՝ աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



