Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն օր տասն անց կես Էդուարդս աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր նույն ժամին իրեն եմ սպասում». Էդուարդ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Ջրականում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, բարի, կամեցող։ Կարող էր ձեռքում եղած վերջին իրն էլ բաժանել, տալ ուրիշներին, ինքն առանց դրա մնար։ Այդպիսի երեխա է եղել Էդուարդս։ Հետոյի մասին չի մտածել, այդ պահին, եթե այդպես է պետք եղել, ոգևորված արել է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Էդուարդի մայրիկը։

Էդուարդը ծնվել է Սիսիան քաղաքում։ Դեռ դպրոց չէր հաճախում, երբ ընտանիքը որոշում է տեղափոխվել և բնակություն հաստատել Երևանում։ Նա մայրաքաղաքում դպրոց է հաճախել, առաջին երեք դասարանը սովորել է Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, իսկ հետո սկսել է հաճախել թիվ 178 դպրոց։ Էդուարդն ուսանել է նաև երաժշտական դպրոցում. կլառնետի բաժինն է ավարտել։ Սովորել է նաև թիվ 27 ուսումնարանում՝ խոհարարի մասնագիտացմամբ։ Տիկին Ստելլան նշում է՝ հինգերորդ կարգի խոհարար էր որդին. «Շատ քիչ աշխատեց իր մասնագիտությամբ։ Ասաց՝ սիրելով ընդունվեցի այդ բաժին, սովորեցի, բայց դա իմը չէ»։

Մայրիկը հուշերով վերադառնում է որդու դպրոցական տարիներ։ «Ընդունակ աշակերտ էր, աշխույժ ու չարաճճի, անկարգ չի եղել, վտանգավոր բաներ չի արել, ուղղակի շատ ակտիվ էր։ Սիրում էր «Պատմություն» առարկան, այնքան ուշադիր էր լինում դասերին, որ կարող էր ուսուցչից հետո վերապատմել դասը և ստանալ իր բարձր գնահատականը։ Շատ էր կարդում տարբեր ազգերի պատմությունները, բնական է՝ առաջնայինը հայ ժողովրդի պատմությունն էր։ Սիրում էր ընթերցել Նժդեհի, Աղբյուր Սերոբի և մյուսների մասին պատմություններ։ Դա նաև մեզանից՝ իր ծնողներից էր փոխանցվել իրեն։ Իր հայրիկն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Երբ սկսվեց պատերազմը, առաջիններից էր, որ մեկնեց մարտի դաշտ։ Հայրիկը ծառայում էր Սիսիանի գնդում»։

Դպրոցն ավարտելուց հետո 1993 թվականին Էդուարդը զորակոչվել է բանակ, ծառայել է Սիսիանի զորամասում։ Էդուարդի ծառայությունն անցել է Ջրականի, Որոտանի, Վարանդայի, Քարվաճառի, Հորադիզի և այլ ուղղություններով։ Այդ ժամանակ պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։ Էդուարդը կամավորագրվել է նաև Ապրիլ յան պատերազմին։ «Այս պատերազմի ժամանակ ուղևորվեց դեպի Ջրական, ասաց՝ ես անգիր գիտեմ այդ տեղերը, մեր դիրքերն են եղել։ Ինչպես շատերը, տղաս ևս չէր պատկերացնում, որ այսպիսի պատերազմ է լինելու։ Կարծում էին, որ մարդը մարդու դեմ պետք է կռվի»։

44-օրյա պատերազմի մասին։ «Երբ պատերազմն սկսվեց, գալիս էր տուն, անընդհատ մտքերի մեջ էր, ասում էր՝ այսպես ո՞նց է լինելու։ Առաջին օրվանից խոսում էր մարտի դաշտ մեկնելու մասին։ Իրեն ասում էի՝ մի քիչ համբերիր, գուցե Ապրիլ յան պատերազմի պես կարճ տևի։ Անգամ ասում էի՝ ես էլ քո հետ գալու եմ»։ Մայրիկը մի զանգ է հիշում։ «Գիշերը պառկած էր, զանգ եկավ, պատասխանեց՝ գալու եմ, ապեր, չեմ խաբում։ Առավոտյան արթնացավ, իմ ձեռքով իր իրերը տեղավորեցի։ Համազգեստ ուներ, իմ ձեռքով տարա, ձևափոխեցի մի փոքր, որ հագնի ու միանգամից գնա մարտի դաշտ։ Երբեմն ինձ մեղադրում եմ, բայց ի՞նչ անեի, ես իմ տղային պատերազմ ճանապարհեցի։ Սեպտեմբերի 30-ին մեկնեց։ Ամեն առավոտ զանգահարում էր։ Ասում էր՝ զանգերով մեր տեղը որոշում են, բայց գիտեմ, որ սպասելու ես, դրա համար զանգում եմ, որ հանգիստ լինես։ Առավոտյան 5-6-ին զրուցում էինք, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է, դուք չզանգեք, սպասեք իմ զանգին»։

Էդուարդի վերջին զանգը հոկտեմբերի 6-ի առավոտյան էր։ «Հետո էլի իր զանգին էի սպասում, բայց զանգ չեկավ։ Սկսեցի անընդհատ իրեն զանգահարել, բայց ապարդյուն, որոշ ժամանակ հետո հասկացա, որ այդ ժամանակ արդեն զոհվել էր»։

Տղաների պատմությունների արդյունքում մայրիկը կարողացել է ի մի բերել այդ օրվա իրադարձությունները։ «Շրջափակման մեջ են հայտնվել։ Ջրականի զորամասում էին, երկրորդ հարկում։ Երբ իմացել են, որ իրենց վտանգ է սպառնում, բնական է՝ ես այնտեղ չեմ եղել ու այս ամենը ներկայացնում եմ տղաների պատմելով, բոլորին օգնել է, իջեցրել, մնացել են Էդուարդս և ևս երկու տղա։ Նա արդեն ոտքից և ուսից վիրավոր է եղել։ Տղաները կարողացել են ապահով դուրս գալ, շատերը եկան, որոշ բաներ պատմեցին այդ օրերի մասին։ Երբ մնում են երեքով, արդեն զգալով վտանգը՝ իջնում են զորամասի նկուղային հատված։ Շրջափակման մեջ են եղել, բնական է՝ թշնամու զորքերն ամեն տեղ ստուգում են, որ տեսնեն՝ մարդ կա՞, թե՞ ոչ։ Տղաս ասել է՝ ամեն ինչ պետք է անել գերի չընկնելու համար, առաջարկել է գործի դնել նռնակը, բայց մյուս երկու տղան չեն համաձայնել՝ գուցե մեզ մոտ չեն գալիս ստուգելու, ինչո՞ւ նման բան անենք։ Էդուարդս այդ տղաներին առաջարկել է հեռանալ, դուրս գալու ճանապարհ գտնել։ Իսկ ինքը, վիրավոր լինելով, հավանաբար հույս չի ունեցել, որ կկարողանա այդտեղից դուրս գալով երկար ճանապարհ անցնել՝ մինչև ապահով վայր հասնելը։ Այդ երկու տղան հեռացել են այլ դռնով, և երբ թշնամին նկուղի դուռը բացել է, Էդուարդս նռնակը պայթեցրել է։ Իր հետ եղած տղաները, մի քանի օր չարչարվելով, կարողացել են ապահով վայր հասնել։ Իրենք եկան մեր տուն, պատմեցին մանրամասները»։

Էդուարդը զոհվել է հոկտեմբերի 6-ին Ջրականում։ Տուն «վերադարձը» ամիսներ է տևել։ «2021 թվականի մարտի 16-ին նոր միայն մեզ ասացին, որ իրեն բերում են։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է։ Այդ ընթացքում իրեն բոլոր հնարավոր տարբերակներով փնտրել ենք, գրություններ էինք ուղարկում տարբեր տեղեր, բայց պատասխանը մեկն էր՝ անհետ կորել է»։

Տիկին Ստելլան երեք որդի ունի, նրանցից մեկն Էդուարդն է։ Եվ հիմա մեծ ընտանիքում մեկը մյուսին ուժ են տալիս կյանքը շարունակելու համար։ «Ամեն օր տասն անց կես աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր ես նույն ժամին սպասում եմ իրեն։ Նա ինձ համար կա։ Համարյա հինգ տարի է անցել, բայց կարծես հինգ օր առաջ է ամեն ինչ տեղի ունեցել։ Ծանր է շատ, բայց ես ինձ տրամադրում եմ, որ կյանքը շարունակվում է։ Էդուարդս աղջիկ ունի, ես պետք է նաև իր կողքին լինեմ։ Հայրիկի զոհվելուց որոշ ժամանակ հետո թոռնուհիս ընտանիք կազմեց, հիմա ես արդեն ծոռնիկ ունեմ։ Աղջիկս շատ էր ուզում որդի ունենալ, որ հայրիկի պատվին անվանակոչի, բայց աղջիկ ունեցավ։ Կարևորը առողջ բալիկ է և շարունակվում է մեր սերունդը։ Ես չեմ կարող հուսահատվել, չէ որ դրանով նաև իմ շրջապատի մարդկանց կյանքը կարող եմ դժոխքի վերածել։ Չեմ կարող նման բան թույլ տալ։ Ապրում ենք, ի՞նչ անենք, յուրաքանչյուրի վիշտն իր հետ է։ Դրսում ծիծաղում ենք, ներսում լաց լինում։ Մեռնելը հեշտ է, պետք է կարողանալ ապրել ու ապրեցնել»։

Հ. Գ. - Էդուարդ Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արին բերդի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest