Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հինգ մարզաձևերի մրցումներ. զինվորական ստուգատեսից՝ օլիմպիական խաղեր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից հնգամարտը սպորտաձև է, որը ներառում է հինգ մարզաձև՝ սուսերամարտ, լող, ձիավարություն, հրաձգություն և կրոս վազք:

Իսկ ընդհանրապես, բազմամարտը հնագույն սպորտաձև է։ Դեռ մ.թ.ա. 710 թվականին են հնագույն օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում բազմամարտերի մրցումներ անցկացվել։ Ի տարբերություն ժամանակակից հնգամարտի, դրանց մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ մրցումներն ինքնին բաղկացած էին ըմբշամարտից, մարաթոնից, հեռացատկից, նիզակի նետումից և սկավառակի նետումից։

Ժամանակակից հնգամարտը ծագել է Շվեյցարիայում 19-րդ դարի կեսերին և կապված է ֆրանսիացի գործիչ Պիեռ դե Կուբերտենի անվան հետ։ Կուբերտենը կարծում էր, որ սպորտի այդ հինգ տեսակը լավագույնս կարող է բացահայտել զինվորական սպաների ֆիզիկական վիճակն ու ոգին: Ինչպես կարելի է այդ ամենից կռահել, հնգամարտի մրցույթին կարող էին մասնակցել միայն սպա մարզիկները։ Այն ժամանակ այդ սպորտաձևը այդպես էլ կոչվում էր՝ սպայական հնգամարտ: Հենց Կուբերտենի շնորհիվ էլ սպայական հնգամարտը ներառվել է 1912 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ սպորտաձևի ժամանակակից անվանումը հայտնվել է 1948 թվականին, երբ Լոնդոնում հիմնադրվել է Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան։ Այդ ժամանակվանից էլ սկսել են բոլորին թույլատրել մասնակցել մրցումներին։

Իսկ որո՞նք են ժամանակակից հնգամարտի կանոնները: Յուրաքանչյուր դիստանցիայի ավարտը մարզիկին բերում է 250 միավոր՝ չհաշված ձիավարությունը, որտեղ շնորհվում է նախնական 300 միավոր։ Լողը 200 մետր տարածության է, որը պետք է անցնել ազատ ոճով։ Ստանդարտը 2 րոպե 30 վայրկյան է, յուրաքանչյուր 0,3 վայրկյան ավել-պակասը մեկ միավոր է ավելացնում կամ հանում: Սուսերամարտը շարունակվում է մինչև մասնակիցներից մեկի առաջին հարվածը։ Եթե մենամարտի 1 րոպեի ընթացքում ոչ մի մարզիկ հարված չի հասցնում, ապա երկուսն էլ համարվում են պարտված։ 2009 թվականից որոշվել է համատեղել հրաձգությունն ու վազքը, որոնք ի սկզբանե առանձին էին։ Մարզիկները սկսում են վազքը միմյանցից որոշակի ինտերվալներով հեռավորությամբ, ինտերվալների տևողությունները ուղղակիորեն կախված են նախորդ մրցումների արդյունքներից: Ըստ կանոնների, մարզիկը պետք է վազի 4 սեգմենտ, որոնցից յուրաքանչյուրը 800 մետր է և ունի մեկ կրակակետ։ Մարզիկները սահմանափակված չեն կրակոցների քանակով, սակայն հատկացված 50 վայրկյանի ընթացքում նրանք պետք է խոցեն հինգ թիրախ։ Հաջորդը ձիավարությունն է կամ շոու ցատկը: Անհրաժեշտ է ձիով հաղթահարել 300400 մետր տարածություն, որտեղ, համապատասխանաբար, 120 և 150 մետր տարածության վրա առկա են բարձրությամբ և լայնությամբ խոչընդոտներ։ Այդ փուլի սկզբում հնգամարտիկին շնորհվում է 300 միավոր, որից մրցավարները միավորներ են հանում ժամանակի կամ տեխնիկական սխալների համար։ Վերջնական հաշվարկը և հաղթողին որոշելը լինում է ըստ հնգամարտիկի վաստակած միավորների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank