Պուտինն ու Էրդողանը Չինաստանում կքննարկեն Կովկասում իրավիճակը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպման ընթացքում կքննարկեն նաև Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հանդիպման օրակարգում լինելու են ինչպես երկկողմ համագործակցության հարցեր, այնպես էլ միջազգային խնդիրներ։ «Բացի Ուկրաինայի շուրջ իրավիճակից և Մերձավոր Արևելքում սրացումից, անշուշտ, քննարկում կլինի Կովկասյան տարածաշրջանից»,– նշել է Ուշակովը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July
5
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...



