Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ
POLITICSԱրցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի ազատության և անկախության, արցախահայության անվտանգության համար կյանքի լավագույն տարիներն անմնացորդ Հայրենիքին ծառայեցրած իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունը հնարավորինս շուտ կավարտվի, և պատանդի կարգավիճակում պահվող մեր բոլոր ռազմագերիների հետ Բակո Սահակյանը Հայրենիք կվերադառնա:
Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ինքը և իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել միջազգային հարթակներում և Հայաստանում այս խնդիրը մշտապես բարձրաձայնելու, ելքեր փնտրելու պատշաճ իրավապաշտպանության և արդարադատության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մարտական ընկերների ընտանիքներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



