Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում 40-ամյա տղամարդուն հրազենով uպանած ու «Mercedes G63»-ով փախուստի դիմած կասկածյալն է հայտնաբերվել. Shamshyan

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի) , Երևան քաղաքի քրեական վարչության (վարչության պետ Հայկ Հարությունյանի), և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները (բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ), համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների հետ (բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի գլխավորությամբ), ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են նույն օրը Բաբաջանյան 22 շենքի բակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը, գրել է «Շամշյանը»։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա - Սեբաստիայի քննիչները պարզել են, որ Լոռու մարզում հաշվառված 29-ամյա Կարեն Մ.-ն իր կողմից վարած «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ-ում բնակվող իր 40-ամյա եղբոր՝ Արեն Մ.-ի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարում է Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Թ.-ին և պայմանավորվում են հանդիպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմացի այգում։

Պարզվում է, որ այնտեղ են լինում Արսեն Թ.-ն իր կնոջ և քենու հետ։

Տեղում վերջիններիս միջև տեղի է ունենում բարձրաձայն խոսակցություն, որի ժամանակ Կարեն Մ.-ն իր կողմից վարած «Յաշիկի» միջից դուրս է գալիս՝ իր ձեռքին ունենալով որսորդական ողորկափող հրացան, և սկսում է անկանոն կրակոցներ արձակել Արսեն Թ.-ի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով վերջինը ստանում է վնասվածքներ և ժայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահանում է։

Իսկ Կարեն Մ.-ն ավտոմեքենայով դիմում է փախուստի։

Քրեական ու համայնքային ոստիկանները, Երևան քաղաքի գնդի պարեկները, Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում կասկածյալ Կարեն Մ.-ն և բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են հասնել նրան, որ Կարեն Մ.-ն ներկայանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին, որտեղից էլ նրան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության քրեական գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն, ապա ներկայացնում են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին։

Ավտոմեքենան նույնպես հայտնաբերվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը վրեժխնդրություն է, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամքներ այս պահին չենք հայտնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ էին հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ էին հնչել և կա վիրավոր։

Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել էին, որ հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել էին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome